Զիմբաբվեի պետական գանձարանում մնացել է 217 դոլար
Զիմբաբվեի ֆինանսների նախարար Տենդայ Բիտին հունվարի 29-ին հայտարարել է, թե երկրի պետական գանձարանում մնացել է ընդամենը 217 դոլար: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Նախարարի խոսքերով, այդ գումարը մնացել է այն բանից հետո երբ, երբ վճարվել են պետական աշխատողների աշխատավարձերը, հավելելով, թե որոշ աշխատողների բանկային քարտերում շատ ավելի մեծ գումարներ կան, քան պետական գանձարանում:
«Պետական ֆինանսական համակարգը ներկայումս գտնվում է փլուզման եզրին», - ասել է նախարարը:
Վերջինիս խոսքերով, ստեղծված պայմաններում երկիրն ի զորու չէ անցկացնել այս տարի նախանշված սահմանադրական հանրաքվեն ու նախագահական ընտրությունները, որոնց կազմակերպման համար անհրաժեշտ է 104 մլն. դոլար:
Նշվում է, թե 2009 թ-ին մեծ ինֆլյացիայի արդյունքում աֆրիկյան պետությունը դադարել էր կիրառել սեփական դրամական միավորը և անցել դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա