ՏՏ մասնագետ. Այս տարում արդեն ադրբեջանական 10 կայք է կոտրվել
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում հայկական կայքերը շարունակաբար գտնվել են ադրբեջանցի հաքերների հարձակման ներքո: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, հավելելով, որ ավելի քիչ են հաքերային հարձակումները թուրքական կողմից:
«Ադրբեջանական հաքերներն ամեն օր փորձում են որևէ մի կայք կոտրել, որոնց մասին տեղեկանում ենք միայն կոտրելուց հետո: Ինչ վերաբերում է թուրք հաքերներին, ապա նրանք ակտիվանում են ապրիլին` Ցեղասպանության տարելիցի նախաշեմին», - ասաց բանախոսը: Ըստ բանախոսի` անցած տարում հայկական օգտատերերի համար ամենածանր հարձակումն է եղել, երբ կոտրել էին դոմեններ վաճառող ֆիրմայի համակարգը, և դրանով` 100-ից ավելի կայք կոտրել:
Նրա խոսքով` ներկայումս ավելի քիչ հաքերային հարձակում է դիտարկվում հայկական կողմից, բայց ամեաակտիվ փուլն եղել է սեպտեմբերին` կապված Սաֆարովի արտահանձման հետ: Ըստ բանախոսի` հայկական հաքերների կողմից այս տարվա ընթաքում ադրբեջանական 10 կայքերի վրա հարձակում է կատարվել, որոնցից մեկը` լրատվական:
Փորձագետը նաև կոչ է անում ավելի ուշադիր լինել լրատվական կայքերի պաշտպանության ուղղությամբ: «Կարևոր է լրատվական կայքերին ուշադրություն դարձնելը, քանի որ դա խոսքի ազատության դեմ ուղղված քայլ է», - նշեց Ս.Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան