Պարույր Հայրիկյան. ՀՀ նախագահի թեկնածուները այժմ էլ կարող են միանալ համատեղ հայտարարությանը
ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները կարող են միանալ այդ հայտարարությանը: Անդրադառնալով նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դժգոհությանը` կապված Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ հայտարարության հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Այս հարցում Ա.Մելիքjանը ճիշտ է, բայց որևէ չարակամություն դրանում չկա, հայտարարությունը բաց է, ի սկզբանե մենք մտածել էինք մյուսներին ևս միանալու հնարավորություն տալ, սակայն տարածելու օրը մոռացանք դա ավելացնել: Ա. Մելիքյանը դրանից հետո որոշ եզրակացություններ արեց, բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձնում, բոլոր թեկնածուներն այժմ էլ կարող են միանալ դրան»,-ասաց Պ.Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ Արման Մելիքյանը, այս կապակցությամբ նշել էր, որ «Իմ համար տարօրինակ էր այդ թեկնածուական «եռանախագահությունը», քանզի նրանք ստորագրում են միևնույն թղթի տակ և չեն էլ փորձում մյուս թեկնածուներին ևս ներգրավել»: