Ով կհամալրի «ազգային համաձայնության կառավարության» շարքերը
«Հրապարակը» գրել է. «Վերջերս իշխանական կուլիսներում ակտիվացել են խոսակցությունները «ազգային համաձայնության կառավարություն» ստեղծելու շուրջ: Ըստ որի՝ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ձևավորելու է կառավարություն, որում ներկայացված են լինելու նաև բարձր ձայներ ստացած թեկնածուները, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին նախատեսում են առաջարկել արտգործնախարարի, իսկ Հրանտ Բագրատյանին՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնները: «Աբսուրդ, անհնար է նման բան»,- սրան ի պատասխան՝ արձանագրեց իշխանական իրազեկ աղբյուրը: Բանն այն է, որ «համաձայնության կառավարության» մեջ ընդգրկվելու են ոչ թե նախագահի թեկնածուները, այլ՝ ԲՀԿ-ն: ՀՀԿ-ի հայտնի թևը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, փորձում է լուծել ընտրություններին չմասնակցող ԲՀԿ-ին ապագա կառավարության մեջ ընդգրկելու հարցը: Սրանով նաև փորձ է արվում կանխել ԲՀԿ կազմաքանդումը»: