Հանուն ինչի են աշխատում ՕԵԿ քվոտայով նշանակված նախարարները
«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է, միմիայն մտածում է իր բիզնեսների ընդլայնման մասին: Թերթին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Բաղդասարյանն ՕԵԿ քվոտայով նշանակված նախարարներին հաճախ վատ դրության մեջ է դնում` ասելով, թե պետք է այնպես աշխատել, որ կուսակցության բիզնեսը զարգանա: Այլ կերպ ասած` Հայասատանում ընդունված ավանդույթի համաձայն` նախարար նշանակողը նրանցից «պլան» է պահանջում:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձել է ճշտել տեղեկությունը ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, սակայն վերջինս հայտարարել է, որ իրականում նման բան չկա: «Այդ տեղեկությունները, որոնք շրջանառվում են, ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, անհեթեթություն են: Ա. Բաղդասարյանը և ՕԵԿ-ն աշխատում են երկրի բարեփոխումների համար»,-ասել է նա: