Հարցազրույցներ 11:40 31/01/2013

«Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումներից լուրջ փոփոխություններ չարժե ակնկալել»

Արդեն մի քանի օր է, ինչ Եգիպտոսում չեն դադարում բախումները ցուցարարների և ուժային կառույցների միջև: Անկարգությունները սկսվեցին ուրբաթ օրը` հունվարի 25-ին Եգիպտոսի հեղափոխության երկրորդ տարելիցի հետ կապված: Առավել արյունալի բախումներ գրանցվեցին շաբաթ օրը, Պորտ Սայիդում, որոնք հրահրվեցին մոտ մեկ տարի առաջ մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների մեջ մեղադրվող ֆուտբոլային երկրպագուներին մահապատժի ենթարկելու դատավճռի հետ կապված: Եգիպտոսում ընթացող զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցեց արաբագետների հետ:

«Կիրակի օրը անկարգությունները շարունակվեցին: Այս պահին տեղի բնակիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում 36 մարդ զոհվել է: Ընդհանուր առմամբ 3 օրվա բախումների արդյունքում մահացել է ավելի քան 50 մարդ: Կիրակի օրը Եգիպտոսի նախագահն արտակարգ դրություն հայտարարեց երկրի երեք շրջաններում` Պորտ-Սաիդում, Իսմայիլիում և Սուեզում»,- հիշեցրեց  արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Մեկնաբանելով Եգիպտոսում տիրող իրավիճակը` արաբագետը նշեց, որ բախումները ոստիկանության և ցուցարարների միջև դեռևս շարունակվում են Եգիպտոսի տարբեր հատվածներում, չնայած ընդհանուր իրավիճակը գնալով հանդարտվում է: «Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին կիրակի օրը դիմեց բոլոր քաղաքական ուժերին` կոչ անելով մասնակցել երկրում կայունությանն ու անվտանգությանն ուղղված երկխոսությանը, որը Եգիպտոսի առավել ազդեցիկ ընդդիմադիր կուսակցությունների միությունը` «Ազգային փրկության ճակատ»-ը, մերժեց, ինչը մեծ հաշվով չի ազդի ստեղծված իրավիճակի վրա:

Փաստացի տեղի է ունենում Եգիպտոսի զարգացման ուղենիշների փնտրտուք, որին, ըստ արաբագետի, բավական ակտիվ ներգրավված են, ինչպես իշխանության եկած իսլամականները` «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գլխավորությամբ, այնպես էլ բնակչության այն խավերը (մտավորականություն, ուսանողներ, առևտրականներ և այլն), որոնք մեծ դերակատարում ունեցան Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի իշխանության տապալման ժամանակ: Եգիպտոսում ավանդապես ամուր դիրքեր ունի զինվորականությունը, որն իսլամականների վարած քաղաքականության արդյունքում որոշ չափով զիջել է իր դիրքերը, և երկրում ընթացող զարգացումներին իր կողմից միջամտելը կփոխի ընդհանուր իրավիճակը: Այդուհանդերձ զինվորականությունը դեռևս բավական ազդեցիկ ուժ է և շարունակում է չեզոք մնալ տեղի ունեցող գործընթացներում»,- ասաց Ս. Գրիգորյանը: Արաբագետը նշեց, որ տնտեսական իրավիճակը Եգիպտոսում հուսադրող չէ: «Մուսուլման եղբայրներ»-ի վարած քաղաքականությունն այս ոլորտում դեռևս չի արդարացնում իրեն: «Սակայն իրականում ներկայիս նախագահ Մուհամմադ Մուրսիի դիրքերը բավական ամուր են: Մուրսին հաղթեց ընտրություններում, լուծեց երկրի զինվորականության և դատական համակարգի խնդիրն ու սահմանադրության հարցը, այնպես որ լուրջ փոփոխություններ չարժե ակնկալել Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումներից»,- հավելեց Սարգիս Գրիգորյանը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նշում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Եգիպտոսում, առավել դիպուկ կերպով կարելի է բնութագրել ռուսական հայտնի ասույթով` «Փետրվարին հաջորդելու է գալիս հոկտեմբերը»:
«Ամբոխը, որը վերջին օրերին զանգվածային անկարգություններ է իրականացնում Եգիպտոսի մի շարք քաղաքներում և, ըստ էության, անկառավարելի, քաոսային իրավիճակ է ստեղծել երկրում, դա եգիպտական հեղափոխական զանգվածների այն հատվածն է, որը նույնպես ավելի քան երկու տարի առաջ հանգել էր այն համոզմունքին, թե երկրում առկա տարբեր բնույթի հիմնախնդիրների լուծմանը կարելի է հասնել բացառապես «բռնապետ» Հոսնի Մուբարաքի վարչակարգը տապալելու ճանապարհով: Հիմնականում արմատական երիտասարդերից կազմված այս հատվածի համար այնքան էական չեն քաղաքական հայացքները, որքան՝ բարեկեցիկ կյանքի, արդարության, հավասարության մարդու և քաղաքացու օրինական իրավունքներին և ազատություններին հասնելու ձգտումն է: Ուստի պատահական չէ, որ նույնիսկ Եգիպտոսի միասնական ընդդիմության քաղաքական կառույցը, «Ազգային փրկության ճակատ»-ը, որը ներկա վարչակարգի ամենաանզիջում հակառակորդն է, շտապեց հայտարարել, որ որևէ առնչություն չունի այդ գործընթացների հետ»,- նշեց արաբագետը:

Նրա կարծիքով ՝ Եգիպտոսում ստեղծված իրավիճակը մեղմելու, երկրում կրքերը հանդարտեցնելու, նման իրավիճակներից խուսափելու մի ճանապարհ կա` ընդառաջ գնալ հասարակության այս հատվածի խնդիրներին:
«Քանի դեռ այս համատեքստում չկա շոշափելի տեղաշարժ, նրանք կօգտագործեն ամեն պատեհ առիթ փողոց դուրս գալու, ցույցերի, երթերի, անգամ անկարգություններ հրահրելու միջոցով հասնելու իրենց պահանջների բավարարմանը. երեկ նման առիթ էր ընձեռնվել նախագահ Մուհամմադ Մուրսիի արձակած սահմանադրական հռչակագրի և նոր սահմանադրության ընդունման հետ կապված, այսօր պատճառը Պորտ Սայիդում ընդունված դատավճիռն է ու եգիպտական հեղափոխության երկրորդ տարելիցը, վաղը պատճառ կարող են դառնալ ակնկալվող խորհրդարանական ընտրություններն ու դրանց հետ կապված գործընթացները և այդպես շարունակ:

Իսկ օբյեկտիվ պատճառներ, անխոս, բողոքողներն ունեն, քանի որ իշխանափոխության հետ կապված հույսերը չարդարացան: Նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր Մուրսիի և նրա գլխավորած վարչակարգի իրականացրած գործողություններն իրապես տեղավորվում են «նոր բռնապետ դառնալու տրամաբանության մեջ»: Կառավարման ղեկը ստանձնելուց հետո Եգիպտոսի նախագահի ձեռնարկած գործողություններն առավելապես ուղղված էին սեփական դիրքերի ամրապնդմանը` զինվորականության, դատական համակարգի լոյալությունն ապահովելուն, նախագահի և իշխող ուժերի իրավունքները սահմանադրությամբ ամրագրելուն, մինչդեռ էական քայլեր չիրականացվեցին հասարկության իրական պահանջների`սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում»- կարծում է արաբագետը:

Միաժամանակ Պետրոսյանը դժվարացավ միանշանակ գնահատական տալ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ»-ի քաղաքական կառույցի՝ «Ազատություն և արդարություն» կուսակցության իրականացրած և որդեգրած քայլերին ու մոտեցումներին, քանի որ, ըստ նրա, եգիպտական հեղափոխական զանգվածները չափազանց տարբեր էին, որոշակի տարբերություններ ունեին նաև նրանց պահանջները նորընտիր իշխանություններից:

«Մի բան պարզ է, որ արաբական հասարակություններից իր կրթական մակարդակով, լուսավորվածության աստիճանով մշտապես տարբերվող մերձավորարևելյան այս պետության համար կայունության վերականգնումը առաջնային հրամայական է, և դրան հասնելու ուղին մեկն է՝ համընդհանուր համազգային երկխոսությունը՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, այլապես երկրին սպառնում է անկանխատեսելի զարգացումներով քաղաքացիական պատերազմը»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցե՞ն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}