Իրավունք 13:56 31/01/2013

Ոստիկանը խաբել է 83-ամյա ԱԱԾ նախկին աշխատակցուհուն. Հուսահատ կինը օգնություն է հայցում (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

30 հազար դրամ միայն թոշակի հույսին ապրող 83-ամյա Գոհար Ամիրխանյանը, որը տիրապետում է թուրքերենին էլի մի շարք լեզուների և երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, այժմ անելանելի վիճակում է հայտնվել. Օր օրի սպասում է, որ դատական ակտերի հարկադիր ծառայությունը կվտարի այն բնակարանից, որտեղ ինքն այժմ ապրում է: «Տուն-տեղս խաբելով վերցրեց, ծախեց, տարավ փողը, հիմա չգիտեմ ինչ անեմ, ավանտյուրիստ, ավանտյուրիստ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հուզված պատմում էր տիկին Գոհարը, որն այժմ ոչ մի հարազատ չունի:

Երկու բնակարանների տեր կինը դարձել է երիտասարդ տարիքից աշխատելով ու կուտակելով: Նա իր «տները վաճառած ավանտյուրիստ» է անվանում ոստիկանության համակարգի նախկին աշխատակից, կոչումով կապիտան Սերգո Ամիրխանյանին (նրանց ազգանունները նույնն են, բայց հարազատներ չեն. Հեղ.):

Տիկին Գոհարի պատմելով, Սերգոն, սկզբում իբր օգնելու նպատակով վաճառել է իր ծնողներից ժառանգություն ստացած Բագրատունյաց փողոցի տունը, այնուհետև` Վրացական փողոցում գտնվող իր բնակարանը: Գումարները չի տվել ծեր կնոջը, իսկ կնոջը սկզբում ժամանակավոր կացարան տրամադրել Արմավիր քաղաքում, այնուհետև` Զվարթոնցում, և հիմա էլ` Արզումանյան 10 հասցեում: Այս հասցեի բնակարանը, որտեղ մենք հանդիպեցինք կնոջը, վաճառված է մեկ ուրիշի, ինչը դատարանով հաստատված է ու այժմ տիկին Գոհարը ամեն րոպե սպասում է, որ կգան ու իրեն բնակարանից դուրս կվտարեն:

Ինչ վերաբերում է նախկին ոստիկանի գործողություններին, ապա դրա դեմ տիկին Գոհարն ու իր փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին դիմել են իրավապահ մարմիններին, սակայն արդեն մի քանի տարի ձգվող քաշքշոցներից հետո էլ Սերգո Ամիրխանյանին չեն պարտավորեցրել փոխհատուցել կնոջից յուրացրած գումարները:

Նարինե Ռշտունին
մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ժամանակ հարուցված քրեական գործը բավարար հիմքեր չլինելու պատճառաբանությամբ 2011-ին կարճվեց, սակայն հետո, նրա խոսքով, Երևան քաղաքի դատախազությունը միջնորդություն ներկայացրեց Գլխավոր դատախազին` քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ըստ Նարինե Ռշտունու, իր որոշմամբ ցուցում է տվել նախաքննություն իրականացնող ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնին` հստակեցնել և ստուգել, թե Սերգո Ամիրխանյանն ունեցե՞լ է արդյոք խնայողություններ, թե՞ ոչ: «Սակայն ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը նորից կարճում է գործը և այդպես էլ չի պարզում այդ ամենը և հավատում են Սերգո Ամիրխանյանի ասածներին, թե այդ գումարներն իրենն են եղել», -փոխանցեց Նարինե Ռշտունին` միևնույն ժամանակ նկատելով, թե կան գրավատներից ստացված կտրոններ, որոնց վրա նշված է, որ այս կամ այն գումարը վերցնելու համար Ամիրխանյանը իրենց մոտ ապրանքներ է գրավ դրել:

83-ամյա խաբված կինը, սակայն, պնդում է, թե ոստիկանությունը հովանավորում է իր նախկին աշխատակցին ու գործին ընթացք չի տալիս: Նրա փոքրիկ կացարանի երկու սեղաններն ու լուսամուտագոգը լի են տարբեր փաստաթղթերով ու Հայաստանի նախագահից մինչև Մարդու իրավունքների պաշտպանին ուղարկված նամակների պատճեններով: Բոլորին ուղղված տիկին Գոհարի նամակները մնացել են անպատասխան:

«Չեմ կարող ասել, թե ինչու գործը կարճեցին, որովհետև այս պարագայում եթե ոչ խարդախություն է, ապա գոնե յուրացում է: Այսինքն Սերգո Ամիրխանյանը յուրացրել է նրան վստահված տիկնոջ գումարները», -նկատեց Նարինե Ռշտունին: Փաստաբանն այժմ քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարան և առաջիկա օրերին որոշման մասին հայտնի կլինի:

Անելանելի վիճակում հայտնված կինն սպառնում է բարձրաձայնել այն պետական գաղտնիքների մասին, որոնք իրեն հայտնի են եղել ԱԱԾ-ում աշխատած տարիներին: «Հասկանո՞ւմ ես` ես լավ ապրել եմ, ունեցել եմ ամեն ինչ, բայց այդ սրիկան խաբել է ու տարել իմ ունեցածը, ես ոնց կարող եմ հիմա ապրել», -անընդհատ կրկնում էր հուսահատված կինը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}