«Հայաստանի քաղաքացիների գնահատականներով, բջջային կապի և ինտերնետի, կադաստրի և ԱՊՊԱ ոլորտներում կա դրական տեղաշարժ»
«Կառավարության պատվերով իրականացված հարցումները ցույց են տվել, որ վերջին 5 տարիների ընթացքում երեք ոլորտներում աչքի ընկնող բարեփոխումները տվել են շոշափելի արդյունքներ»: Այս մասին այսօր ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Առաջինը, ըստ նրա, բջջային կապի և ինտերնետի ոլորտն է, որտեղ հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր:
Երկրորդ ոլորտը, որտեղ նույնպես ունեն շոշափելի արդյունքներ` երրորդ անձանց ռիսկի ապահովագրությունն է (ԱՊՊԱ): «ԱՊՊԱ-ի վերաբերյալ բավականին բուռն քննարկումներ էին տեղի ունենում մեր հասարակությունում և կար նաև լուրջ քննադատություն, բայց, այնուամենայնիվ մեր քաղաքացիների 82.4%-ը գնահատում են արդյունքները դրական»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նրա խոսքերով, երրորդ տեղում Կադաստրի պետական կոմիտեում իրականացված աշխատանքներ են: Ըստ Տ.Սարգսյանի` հարցվածների 65.1%-ի կարծիքով, այստեղ էլ կան լուրջ ձեռքբերումներ: «Այս երեք ոլորտներում մենք ունենք ակնհայտ առաջընթաց մեր քաղաքացիների գնահատականով»,- նշեց վարչապետը` հավելելով, որ կառավարության հաշվետվությունն այսօր ամբողջությամբ կտեղադրվի կառավարության պաշտոնական կայքէջում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան