Հայաստանում Բրիտանիայի դեսպան. Ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսն արձագանքել է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձին:
«Ինչպես բոլորը, այնպես էլ ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Հանգամանքների բերումով, երեկ դեպքից ժամեր առաջ ես հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու քննարկել նախընտրական հարցեր:
Չէի էլ կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո: Իմ և Բրիտանական դեսպանատան անունից հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին և ընկերներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-դեսպանատան ֆեյսբուքյան էջում գրել է դեսպանը: