Անհաղթահարելի խոչընդոտներ ճանաչում է Սահմանադրական Դատարանը. Ովքե՞ր կարող են դիմել ՍԴ
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձից հետո ակտիվորեն սկսեցին խոսել ընտրությունների հետաձգման ու նոր ընտրությունների նշանակման մասին: Panorama.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստացավ սահմանադրագետ Վարդան Այվազյանից:
Հիշեցնենք, որ Սահմանադրության 52 հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:
Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը»:
Վարդան Այվազյանը Panorama.am-ին հայտնեց, որ անհաղթահարելի խոչընդոտներ ճանաչում է Սահմանադրական դատարանը: Դա սահմանված է Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ կետով` «Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝
անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները»:
ՀՀ օրենքը Սահմանադրական դատարանի մասին օրենքի Հոդված 75-ը Սահմանում է.
Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված գործերի քննությունը (Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը)
1. Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` իրենց առնչվող հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:
2. Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից ութ օր առաջ։
3. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
4. Սահմանադրական դատարանը գործն ընդունում է քննության, գործը քննում և գործով որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` չորսօրյա ժամկետում։
5. Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները