Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամ հունվարի 31-ին կատարված մահափորձի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից քրեական գործը հարուցվել է ՀՀ Քր. Օր.-ի 34-305 հոդվածի հատկանիշներով՝ «Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանոււթյան հանցափորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով»:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը և այդ նպատակով ստեղծվել է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել էր Երևանի Կենտրոնում Տպագրիչների 9 հասցեում հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում: Այժմ Պարույր Հայրիկյանը հրազենային վիրավորումով գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարը՝ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից
Նախորդիվ՝
Կրակել են Պարույր Հայրիկյանի ուղղությամբ
Աշոտյան. Այս կրակոցները ուղղված էին իրականում բոլորիս դեմ, Հայաստանի դեմ
Ոստիկանապետ. Վարկածներ կան. բոլոր ուղղություններով մանրակրկիտ աշխատանք է տարվում
Հովիկ Աբրահամյան. Սա գնահատում եմ միտումնավոր քայլ
Հայրիկյանի քրոջ որդի. Հայրիկյանն անգիտակից պառկած էր