Դեդ Հասանի վրեժը շարունակվո՞ւմ է. Մոսկվայում ադրբեջանցի մեկ այլ «օրենքով գող» է սպանվել
Մոսկվայում ադրբեջանցի հերթական օրենքով գողն է սպանվել: Ադրբեջանցի նորաթուխ քրեական հեղինակություն համարվող Ռուֆատ Նասիբովի (Ռաֆո Գյանդժինսկի) սպանությունը տեղի է ունեցել հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը: Այդ մասին տեղեկացնում է «SalamNews»-ը` վկայակոչելով «Պրայմ Կրայմ»-ին: Մինչ այժմ չի հայտնաբերվել սպանվածի դին և այդ իսկ պատճառով էլ առայժմ անհայտ են մնում սպանության հանգամանքները:
Նշենք, որ ավելի վաղ, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Սուխումիում Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, մահացել էր 31-ամյա «օրենքով գող» Աստամուր Գուլիան, որը քրեական միջավայրում հայտնի էր Աստիկ Սուխումսկի մականունով։ Այդ սպանությունը որոշ շրջանակներում համարվել էր Դեդ Հասանի սպանության վրեժը: Գուլիան «օրենքով գող» էր ճանաչվել 2012-ի դեկտեմբերի 10-ին, ԱՄԷ-ում տեղի ունեցած մեծ հավաքի ժամանակ, որտեղ հավաքվել են Դեդ Հասանի թշնամիները՝ Մերաբի և Ջեմոյի գլխավորությամբ։ Բացի Աստիկից, «օրենքով գող»-ի կոչում էր ստացել 5 մարդ։ Սակայն Դեդ Հասանի քրեական կլանը մերժել էր նորաթուխ «օրենքով գողերին» և չէր ճանաչում նրանց: Ավելին, նրանց նկատմամբ նույնիսկ որս էր սկսվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան