Հայրիկյանի քրոջ որդի. Հայրիկյանն անգիտակից պառկած էր
Հրազենային վիրավորում ստացած Պարույր Հայրիկյանի հարազատներին չէին թույլատրում տեսակցել նրա հետ: Թեկնածուի քրոջ որդին վերակենդանացման բաժանմունքի դռների մոտ մեծ աղմուկ բարձրացրեց. «Իր քաղաքական հակառակորդներին թույլ եք տալիս մտնեն, տեսնեն, բայց քրոջ որդուն թույլ չեք տալիս մտնեկ, Կասե՞ք՝ ինչու»:
Ոստիկանության աշխատակիցները հարցին չպատասխանեցին, նրանք փակել էին դռներն ու ոչ ոքի թույլ չէին տալիս ներս մտնել: Երբ տեսան, որ թեկնածուի համակիրներն ու շտաբի աշխատակիցները աղմուկ են բարձրացնում, դժգոհելով տեսակցել թույլ չտալու համար, ոստիկաները ստիպված քրոջ որդուն թողեցին ներս մտնել: Արդեն դրսում նա հայտարարեց, որ չեն վնասվել թոքերն ու ոսկորը, սակայն Հայրիկյանը անգիտակից պառկած էր:
Նշենք, որ մինչ այդ Հայրիկյանին տեսակցել են ԱԺ նախագահը, վարչապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետը, Դավիթ Շահնազարյանը, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Լուսանկարը՝ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից