Է. Շարմազանովը Հայրիկյանի հետ կատարվածի մասին. «Սա բացահայտ սադրանք է»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ գիշեր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում էր նաև թերթի թղթակիցը: Նրա հաղորդմամբ, երբ լրագրողները հարցրել են` «Ինչպե՞ս էր Հայրիկյանը, պարոն վարչապետ», Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Նորմալա, նորմալ… Սա ուղղված էր իշխանության դեմ»: Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտնել է, թե բոլոր ուղղություններով աշխատում են. «Փառք Տիրոջը: Բոլոր վարկածներն առաջ կքաշվեն, կուսումնասիրվեն: Ամենայն հավանականությամբ, երկու կրակոց է եղել, բայց մեկն է դիպել»: Իսկ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Համոզված եմ, որ սա ուղղված է ընտրական գործընթացների, խաղաղ ժողովրդավարական գործընթացների դեմ, որովհետև սա բացահայտ սադրանք է, և ես` որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, սա դատապարտում եմ իշխանության անունից: Ամենաշահագրգռվածը, որ այս ընտրություններն անցնեն թափանցիկ, առանց շինծու լարվածության, մենք ենք»: