Կոմունիստները սատարում են Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի ղեկավար, Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Վանիկ Հարությունյանը նախագահական ընտրություններին աշխատելու է ՀՀԿ-ի համար: Ավելին` նա նույն համայնքի ՀՀԿ ընտրական շտաբի պետն է: «Դու չգիդաս, որ այս ժողովուրդը միանշանակ ընտրելու է իր գերագույն գլխավոր հրամանատարին, մարդ, որը պատերազմի կրակի գեհենով է անցել, հասկացե´ք, որ մեր գյուղի ժողովուրդն էլ ընտրում է էն մարդին, ով հայ-ռուսական բարեկամության պորտալարն ամուր պահում է: Հիմա հասկացա՞ք, թե ժողովուրդն, ինչ միտում ունի, միանշանակ գործող նախագահին է ընտրելու: Էստեղ կուսակցության պատկանելիություն չկա, այլ հայրենիքի նվիրման խնդիր կա»,-թերթի հետ զրույցում ներկայացրել է գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը նշում է, որ Վանիկ Հարությունյանը միակ կոմունիստ ՀՀԿ-ականը չէ. Սյունիքի մարզի ՀՀԿ շտաբն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար, կոմունիստ Մաքսիմ Հակոբյանն է ղեկավարում: