Կ.Թումանյան. Ովքե՞ր են այս «մրցավազքի» առաջատարները և ո՞ւմ պետք է վստահենք մեր վաղվա օրը

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Մայր Հայրենիք» կուսակցությունը 2013թ –ի Գործկոմի նիստում քննարկել է առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը և որոշել` փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում կուսակցությունը կաջակցի ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Այս մասին Panorama.am-ին ասաց «Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը:

-Տիկին Թումանյան, 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ առաջատար դիրք զբաղեցնող երեք թեկնածուներից` Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Արթուր Բաղդասարյան Ձեր կուսակցությունը սատարեց այն ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչո՞ւ:

-Լինելով սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժ, տրամաբանական կլիներ աջակցել սոցիալիստամետ քաղաքական կուսակցության ներկայացուցչին`ՀՅԴ-ի, ի դեմս Վ.Հովհաննիսյանի: Բայց… ՀՅԴ-ն , անկախության տարիների ընթացքում միշտ ներկայացված լինելով թե Ազգային Ժողովում, թե կառավարությունում, լինելով դե-յուրե սոցիալիստական գաղափարախոսությունը քարոզող քաղաքական ուժ` դե-ֆակտո մինչ օրս չի պայքարել ծողովրդի բարեկեցությանը նպաստող և ոչ մի օրենսդրական փոփոխության համար: Այնպես, ինչպես օրինակ արդյունավետ պայքարեց իրենց համախոհների հետ, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների դեմ:

Հետևաբար, 2008 թ-ին մենք ընտրեցինք մեր հանրության համար և աշխարհում ճանաչված այն քաղաքական գործչին, ով իր անցած ճանապարհով ձեռք էր բերել պետական կառավարման մեծ փորձ, և ով իր կողմից ներկայացված ծրագրի իրականացման դեպքում կբարելավեր մեր ժողովրդի կյանքը:

-Թերևս ավելորդ է հարցնել հիմա, թե այս անգամ էլ ինչո՞ւ որոշեցիք սատարել Սերժ Սարգսյանին, առավել ևս, որ Դուք անձամբ հորիզոնական եք զբաղեցնում ՀՀԿ համամասնական ցուցակում:

-Նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ կուսակցությունը ղեկավար մարմնի որոշմամբ որոշում կայացրեց կրկին աջակցել ՀՀԿ-ի առաջնորդին, բավականին շատ հարցեր դեռ օրակարգում են: Մասնավորապես` արդյո՞ք անցած հինգ տարիների ընթացքում կատարվեցին այնպիսի ակնհայտ ազգանպաստ փոփոխություններ, որ հայաստանցիները հասկացան, որ մի քիչ էլ ու լավ է լինելու ոչ միայն «ոմանց» համար, այլև բոլորի, արդյո՞ք օրենքը բոլորի համար է, արդյո՞ք վարվող կադրային քաղաքականությունը հիմնված է ոչ թե հարևան- բարեկամ- ծանոթ սկզբունքների վրա, այլ անձի պրոֆեսիոնալիզմի վրա: Կամ` արդյո՞ք քիչ թե շատ բարձր պաշտոնի կարելի է հասնել ոչ միայն լինելով ինչ-որ ազդեցիկ պաշտոնյայի որդի կամ զարմիկ, այլ սովորական մահկանացու, որը լավ տիրապետում է տվյալ ոլորտի բոլոր խնդիրները և գիտի նրանց լուծման ձևերը, արդյո՞ք բուժհիմնարկներում պետպատվերից օգտվում են ոչ միայն կարիքավոր մարդիկ, իսկ թոշակառուները, իրենց բազմաչարչար աշխատանքային կարիերան ավարտելուց հետո չեն հայտնվում մուրացկանի կարգավիճակում կամ լավագույն դեպքում իրենց երեխաների հույսին և «վայելում» իրենց հասանելիք «հանգիստը»… Ոչ, այս ամենը դեռևս կա մեր առօրյայում:

Առկա է նաև շրջափակումը, Ղարաբաղյան հանգույցը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, քանի որ այն չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր երկրի, մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացների վրա: Այո, կան նաև պաշտոնյաներ, որոնք չունեն պետական մտածելակերպ, բայց ունեն «սեփականաշնորհված աթոռներ», որոնք օգտագործվում են միայն անձնական շահերի համար: Բայց հարց` ո՞ւմ ընտրել այս դեպքում:

-Այսինքն գործող նախագահը առաջադրված յոթ թեկնածուների մեջ մրցակից չունի՞:

-Դե տեսեք: Սոցիալիստամետ ուժերը «մտել են ընդհատակ», իսկ մյուս թեկնածուները կամ վերապրում են իրենց հիշողությունները և անհիմն երազանքներով ոգևորվում, կամ գտնվում են խորը դեպրեսիայի մեջ և բացի հացադուլից և հուսահատ որոշումներից առաջ չեն գնում: Ովքե՞ր են այս «մրցավազքի» առաջատարները, ո՞ւմ պետք է վստահենք մեր և մեր երեխաների վաղվա օրը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՞ն, ով 90-ներին նախագահ Տեր-Պետրոսյանի այն թիմի անդամ էր, ովքեր ՀՀՇ-ականներով ավիրեցին, գրպանեցին այն ամենը, ինչ իրենք չէին ստեղծել և ժողովրդին զրկեցին տարիների ընթացքում գոյացած թե կուտակումներից և թե ունեցվածքից, հետո էլ խորհուրդ տվեցին ապրել պարտքով : Իսկ դրան հակառակ իրենց և յուրայիններին ոչ միայն դարձրեցին անհամար հարստությունների տեր, այլև հռչակեցին իրենց թիմին օրենքից դուրս իշխանիկնե՞ր: Այդ տարիներին էր գործում տխրահռչակ կարգախոսը` «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»: Իսկ այժմ էլ նախագահի թեկնածու Հ.Բագրատյանը ներկայացնում է մեզ մեր «փրկության» 100 քայլը…

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին` երրորդ հանրապետության առաջին արտգործնախարարին, ապա նա շատ պարկեշտ, բարեհամբյուր հայրենասեր անձնավորություն է, ով գուցեև անկեղծ ուզում է, որ մեր երկիրը վերածնունդ ապրի, գնա իսկապես բարեփոխումների ճանապարհով: Բայց արդյո՞ք իրեն մոտ դա կստացվի` ղեկավարվելով արևմուտքից, չունենալով կարող թիմ, արդյո՞ք կկարողանա ի կատար բերել իր խոստումները ի նպաստ մեր ժողովրդին:

Եթե այո, ապա ինչո՞ւ 2012 թ.ԱԺ-ի ընտրությունների արդյունքում իր կողմից ղեկավարվող «Ժառանգություն» կուսակցությունը չընդգրկեց իրենց պատգամովարական ցուցակում արդեն ճանաչված և ժողովրդի կողմից ընդունված համակուսակիցներին, անհասկանալի սկզբունքով ձևավորեց այսպես կոչված դաշինք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, որը դժվարությամբ հաղթահարելով 5% շեմը մեկ-երկու ամսից փլուզվեց:

Պարույր Հայրիկյան…բազմիցս տրոհված ԱԻՄ կուսակցության նախագահ, հայրենասեր ճանաչված քաղաքական գործիչ, որը դեռևս խորհրդային տարիներին այն ժամանակների համար խիզախորեն արտահայտեց ազգայնական մտքեր ,ստեղծեց համախոհների խումբ , որոնք և հետագայում հիմնադրեցին ԱԻՄ կուսակցությունը: Եղել է ազատ անկախ Հայաստանի ԱԺ-ի պատգամավոր, մարդու իրավունքների համար ջատագով, բայց կրկին հարցեր են առաջանում `ովքե՞ր են լինելու Պ.Հայրիկյանի կառավարության անդամները և ինչպե՞ս են կյանքի կոչվելու իր կողմից խոստացվող օրենսդրական փոփոխությունները, եթե այժմյան ԱԺ-ում ԱԻՄ-ը անգամ ներկայացված չէ:

-Քաղաքական կենսագրություն ունեցող այս թեկնածուների հիշատակումից հետո մյուսների անունը էլ չեք էլ տա…

-Ոչ, միայն կվերադառնամ Սերժ Սարգսյանին` նա իրականում չի խեղաթյուրում երկրում տիրող առկա իրավիճակը, չի տալիս ամպագորգոռ , անիրականանալի խոստումներ և համարձակ վեր է հանում այն հարցերը, որոնց լուծումը կարող է բերել էական փոփոխությունների մեր բոլորի առօրյայում: Նա գնում է համագործակցության քաղաքական այն ուժերի հետ, նաև հասարակական կազմակերպությունների, որոնց համար այս պահին կարևոր է ժողովրդի կյանքի բարեկեցությունը, այլ ոչ թե անձնական շահը և ամբիցիաները: Եվ այս ամենը հուսադրում է…



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}