ԱՆ. Պարույր Հայրիկյանին վիրահատում են
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին վիրահատոււմ են:
«Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան հրազենից վիրավորված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը շտապօգնության մեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների թվում, րոպեներ անց, բժշկական կենտրոնում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։ Նախարարն այցելել է տուժած քաղաքական գործչին, զրուցել նրա հետ, ապա լրագրողներին հայտնել, որ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ողջ գիշերը Դերենիկ Դումանյանին ժամանակ առ ժամանակ տեղեկացրել են Պարույր Հայրիկյանի վիճակի մասին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների աչալուրջ հսկողության շնորհիվ ԱԻՄ առաջնորդի մոտ գիշերը վիճակի վատթարացում չի արձանագրվել։
Դերենիկ Դումանյանն այսօր առավոտյան կրկին այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Առավոտյան ևս Պարույր Հայրիկյանի վիճակը գնահատվել է միջին ծանրության, կայուն։ Մասնագետներն այս պահին նրան վիրահատում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա