Հարցազրույցներ 14:25 01/02/2013

Ս. Նիկոյան. Այդ կրակոցներն ուղղված էին ոչ թե նախագահի թեկնածուի ուղղությամբ, այլ ընտրական պրոցեսների դեմ

Նախընտրական քարոզարշավի ընթացքի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի անդամ Սամվել Նիկոյանի հետ:

-Պարոն Նիկոյան, հաշվի առնելով նախօրեին նախագահի թեկնածուներից Պարույր Հայրիկյանի ուղղությամբ արձակված կրակոցները, ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը: Տարաբնույթ կարծիքներ հնչեցին այն մասին, որ իշխող ՀՀԿ-ի թեկնածուի կարգախոսն անմիջականորեն կապված է ապահովության հետ, սակայն քարոզարշավի հենց մեկնարկում նման միջադեպ է գրանցվում:

-Եթե նույնիսկ պարզվի, որ տեղի ունեցածը կենցաղային հողի վրա է եղել, միևնույն է՝ հետևանքները քաղաքական են: Իմ համոզմամբ, այդ կրակոցներն ուղղված էին ոչ թե նախագահի թեկնածուի ուղղությամբ, այլ ընտրական պրոցեսների դեմ: Դեռ հայտնի չեն հանցագործության հեղինակները, սակայն ակնհայտ է դրա նպատակը՝ ստվեր նետել ներքաղաքական դաշտում ստեղծված հանդուրժողական իրավիճակի վրա և փորձ կատարել խաթարել խաղաղ մթնոլորտը: Փորձ է կատարվում անվստահության միջավայր ստեղծել ու ստվեր նետել նախընտրական գործընթացների վրա: Կան ուժեր, անհատներ, որոնց կարծես թե ձեռնտու չէ ընտրությունների խաղաղ ընթացքը:

-Ինչո՞ւ են ՀՀԿ թեկնածուի հանդիպումները տեղի ունենում փակ դահլիճներում, որտեղ սահմանափակ թվով մարդիկ կարող են ներկա գտնվել: Տեղեկատվություն կա, որ այդ հանդիպումների ժամանակ հիմնականում ՀՀԿ-ականներ ու պետական կառույցների ներկայացուցիչներ են լինում:

-ՀՀԿ թեկնածուն հանդիպումներ է ունենում նաև ՀՀԿ ակտիվի հետ, սակայն դա չի նշանակում, որ հանդիպումները միայն այդ ձևաչափում են: Ինչ վերաբերվում է փակ դահլիճներում հանդիպումների անցկացմանը, ապա նշեմ, որ հանդիպումները պլանավորվում ու կազմակերպվում են հաշվի առնելով ինչպես եղանակային պայմանները, այնպես էլ տվյալ համայնքում մեծ հանդիպումներ կազմակերպելու համար առկա պայմանները: Երկրորդ, նախագահը հանդիպման վայր գնալուց կամ հանդիպումն ավարտելուց հետո անմիջական շփումներ է ունենում տեղի բնակիչների հետ, պատասխանում բարձրացված հարցերին:

-Օրեր առաջ տեղեկատվություն շրջանառվեց, որ Կապանում ՀՀԿ նախագահի թեկնածուի հանդիպմանը մասնակցելու համար այլ համայնքներից ևս ավտոբուսներով մարդիկ են բերել: Արդյո՞ք ՀՀԿ-ն իր թեկնածուի հետ հանդիպման համար մարդ հավաքելու խնդիր ունի:

-Հայաստանում 900-ից ավելի համայնքներ կա և բնականաբար նախագահի թեկնածուներն ի վիճակի չեն լինել բոլոր համայնքներում ու տեղում ներկայացնել նախընտրական ծրագրերը: Իհարկե այդ հանդիպման հետ կապված նման մանրամասների չեմ տիրապետում, սակայն նշեմ, որ դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում: Խնդիրը ոչ թե «մարդ ապահովելն է» այլ այն, որ նախագահը չի հասցնում բոլոր համայնքներում լինել, դրա համար էլ հարևան համայնքների բնակիչներն օգտագործելով առիթը գալիս են ներկա գտնվելու ՀՀԿ-ի թեկնածուի հետ հանդիպումներին ու հնարավորություն ստանալու բարձրացնել իրենց համայնքներում առկա խնդիրներ՝ ակնկալելով նախագահի թեկնածուի լուծումները: Դրանից զատ, նկատենք, որ նախագահի այցը ցանկացած մարզ, շրջան քաղաքական կարևոր միջոցառում է և յուրաքանչյուր քաղաքացի փորձում է իրեն հուզող հարցերի պատասխանը տեղում ստանալ:

-Ինչպե՞ս խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրությունների ընթացքում նախընտրական քարոզարշավի հիմնական բեռն իր վրա է վերցրել ՀՀԿ ղեկավար: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչո՞վ են զբաղված թիմի անդամները:

-Ե՛վ խորհրդարանական ընտրությունների, և՛նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ում ձևավորվում են քարոզչական խմբեր, որոնք քարոզչական գործունեություն են ծավալում տարբեր մարզերում: Այս նախագահական ընտրություններին ևս, ստեղծվել են քարոզչական խմբեր, որոնք տարբեր համայնքներում ներկայացնում են ՀՀԿ-ի թեկնածուի նախընտրական ծրագիրը, քննարկում դրանց լուծմանը հասնելու ուղիները: Մյուս կողմից, բնական է, որ նախագահական ընտրությունների հիմնական ծանրությունը Սերժ Սարգսյանի ուսերին է, քանի որ հասարակությունն ակնկալում է հենց նրանից լսել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը ու հայտնել իր մտահոգություններն այս կամ այն հարցի շուրջ:

- ՀՀԿ նախընտրական տեսահոլովակներից հետո կարծիքներ հնչեցին, որ ՀՀԿ-ն այնպես է իրադարձությունները ներկայացնում, որ կարծես վերջին երկու տասնամյակում գրանցված բոլոր հաջողությունների հեղինակը միայն ինքն է:

-ՀՀԿ-ի շատ ներկայացուցիչներ իսկապես կանգնած են եղել պետականաշինության, բանակաշինության ակունքներում և տարբեր իրավիճակներում պատասխանատվություն կրել երկրում տեղի ունեցող իրավիճակների համար: Իսկ 1999 թվականից կառավարության բոլոր ղեկավարները հանրապետականներ են եղել և մենք պատասխանատվություն ենք կրել ինչպես բացթողումների, այնպես էլ տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի համար: Սակայն մենք հարգում ենք մեր այն գործընկերներին, ում հետ ժամանակի ընթացքում միասնական ենք գործել ու միասին նպաստել երկրի զարգացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Այսօր երեկոյան տեղի կունենա «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգ
Հունվարի 6-ին` ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Պապիկյանի կինն ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն  Պապիկյանի կինը՝ Արմինե Մուրադյանը սոցցանցի իր էջում ամանորյա ընտանեկան ֆոտոշարք է...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ողբերգական դեպք Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}