Կրակել են Պարույր Հայրիկյանի ուղղությամբ
Հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում Երևանի Տպագրիչների ինը հասցեում կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ուղղությամբ: Այստեղ գտնվում է Հայրիկյանի տունը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը դեպքի վայրից, այդ հասցեում են հավաքվել ոստիկանության, շտապօգնության ծառայության աշխատակիցները: Պարույր Հայրիկյանն, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից խոստացան հստակ տեղեկություն տրամադրել քիչ ուշ: