«Ես Մարիցա եմ», «Ես Եվա եմ»…Բողոքի ակցիա Ստամբուլում` ի պաշտպանւթյուն տարեց հայուհիների
«Ստամբուլի Ֆեմինիստական նախաձեռնություն»-ը Սամաթիա թաղամասում բողոքի ակցիա է անցկացրել` դատապարտելով հայուհիների վրա իրականացված հարձակումները:
Այս մասին հայտնում է թուրքական «Bianet.org» լրատվական կայքը:
«Հայ կանայք միայնակ չեն», «Ես Մարիցա եմ, ես Եվա եմ» «Հարևանիս վրա մի հարձակվիր», «Այլատյացությունը պատժող օրենք ընդունեք» գրությամբ պաստառներով մի խումբ սևազգեստ կանայք Սամաթիայում սպանված տարեց հայուհու Մարիցա Քյուչուքի տան դիմաց ծաղիկներ են դրել:
Հիշեցնենք, որ միայն վերջին ամիսների ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: Պարզվել է, որ բոլոր հարձակումները իրականացրել է միևնույն անձը: