Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստակամություն է հայտնել թռչել տիեզերք
Պատրաստ եմ մեծ ռիսկի պայմաններում առաջին իրանցի տիեզերագնացը լինել:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը այսօր տիեզերագնացության ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, անդրադառնալով իրանցի մասնագետների արձանագրած հաջողություններին, մասնավորապես նշել է. «Մեր երիտասարդները մտադիր են առաջիկա 4-5 տարվա ընթացքում մարդ ուղարկել տիեզերք: Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա: Չնայած մեծ ռիսկին, ես պատրաստ եմ զոհաբերվել և դառնալ այն առաջին մարդը, ում տիեզերք կուղարկեն»:
Հիշեցնենք, որ օրերս իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ «Փիշգամ» անունը կրող իրանական տիեզերանավով տիեզերք ուղարկված կապիկը հաջողությամբ վերադարձել է երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին