Ադրբեջանում հաշմանդամ դարձած զինվորականների մայրը սպիտակ դրոշը ձեռքին փորձել է անցնել ԼՂՀ տարածք
Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են 76-ամյա Զարիֆա Սաֆարալիևային, ով սպիտակ դրոշը ձեռքին փորձել է անցնել Լեռնային Ղարաբաղի տարածք:
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, Զարիֆան դիմել է այդ քայլին Ղարաբաղյան պատերազմին մասնակցած և հաշմանդամ դարձած իր 5 որդիների նկատմամբ իշխանությունների կողմից գործադրվող կամայականությունների պատճառով:
Տարեց կինը հայտարարել է, որ տեղի Գյուզանլըի հարուստ բնակիչներից մեկն օր ու արև չի տալիս իր որդիներին, ծաղր ու ծանակի է ենթարկում նրանց, իսկ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում: Բանը հասել է նրան, որ այդ անձը հարբած վիճակում ոստիկանների աչքի առաջ մարմնական վնասվածքներ է հասցրել Սաֆարալիևայի որդուն, փշրել նրա ատամները և մնացել անպատիժ:
«Ես իմ հինգ զավակներին ուղարկել եմ Ղարաբաղյան պատերազմ և բոլորը հաշմանդամ են դարձել: Նրանք բազմազավակ հայրեր են: Այդ մարդը չի թողնում որդիներիս հանգիստ ապրել, իսկ նրա փողերը փակում են ոստիկանության աչքերը: Այդ պատճառով էլ ուզում եմ անցնել հայկական կողմը: Կհավաքեմ ամբողջ ընտանիքս և կանցնեմ հայերի մոտ»,- հայտարարել է կինը:
Նշենք, որ մի ձեռքում սպիտակ դրոշ, մյուսում` դյուրավառ նյութ բռնած կնոջը Աղդամի ուղղությամբ շարժվելու ժամանակ կանգնեցրել են Գուզանի ոստիկաններն ու տարել ոստիկանական բաժանմունք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան