Համացանց 17:07 04/02/2013

ՊՆ Ռազմական ոստիկանությունը, քննչական ծառայությունը և զինդատախազությունը պետք է վերանան. Բագրատյանի ծրագիրը

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը հայկական բանակի բարեփոխման մասին հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի բոլոր թեկնածուներին և ինչպես տեղեկացնում են նախաձեռնությունից, առայժմ թեկնածու Հրանտ Բագրատյանն է պատասխանել հարցմանը:

Նախաձեռնության փոխանցմամբ, ներկայացնում ենք թեկնածուի պատասխանը ամբողջությամբ.

Հարգելի «Բանակն իրականում»,

Ես ՀՀ զինված ուժերի բարեփոխումները դիտարկում եմ որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման և երկրի արմատական բարեփոխումների կարևոր մաս: Ուստի իշխանափոխությունից հետո կկազմեմ փորձագիտական խումբ՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների ներգրավմամբ և կմշակեմ ու կիրականացնեմ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների արմատական ծրագիր, որը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը և զինծառայողների իրավունքների պաշտպանությանը:

«Բանակն իրականում» խմբի առաջադրած հարցերին մեր պատասխանները հետևյալն են.

1. Ինչպիսի սկզբունքով պետք է համալրվի Զինված ուժերի շարքային կազմը` ա/զորակոչային, բ/պայմանագրային, դ/ միլիցիոնային-աշխարհազորային, գ/խառը:

Զինված ուժերի բացառիկ գործառույթը պետք է լինի Հայրենիքի պաշտպանությունը: Հայրենիքի պաշտպանությունը չի կարող իրականացվել անվճար: Զինված ուժերի շարքային կազմը պետք է ձևավորվի պայմանագրային սկզբունքով, իսկ մինչև դրան անցնելը՝ երեք տարվա ընթացքում, այն պետք է լինի խառը: Զինծառայությունը պետք է պարտադիր լինի արական սեռի բնակչության համար, բայց պետք է ստեղծել նաև պայմանագրային կանացի զորամասեր։ Բոլո՛ր զինծառայողները պետք ստանան միջինից ոչ պակաս աշխատավարձ: Ավելին, կարծում եմ, որ նրանց վարձատրությունը մի 20%-ով բարձր պետք է լինի ՀՀ-ում միջին աշխատավարձից։ Ռազմական կրթարանները պետք է արմատական բարեփոխման ենթարկվեն: Սպայական կադրերը պետք է կրթվեն ըստ օրենքների և սահմանադրության: Զինված ուժերում ծառայության ընթացքում զինծառայողները պետք է ունենան [լրացուցիչ] մասնագիտություն ստանալու հնարավորություն: Պահեստզորում գտնվող անձինք պետք է պարբերական ուսումնական ծրագրերի մասնակցեն, որի ընթացքում պետք է պահպանեն իրենց աշխատատեղը և աշխատավարձը, որի երաշխիքները պետք է ստեղծի պետությունը: Ակտիվ պահեստազորը պետք է լինի բարձր վճարովի, կամավոր, երկսեռ, անսահմանափակ ժամկետով. միակ սահմանափակումը զինծառայողի տարիքն է:

2. Ինչպիսի կառուցվածք և կազմ պետք է ունենան Զինված ուժերը:

Ներկա պահին մենք տեսնում ենք զինված ուժերը՝ կազմավորված կորպուսներում, որոնք ներառում են բոլոր զորատեսակները: Միաժամանակ հեռանկարում հնարավոր ենք համարում դեսանտապարտիզանական բանակին բնորոշ լավ զինված և պատրաստված մոբիլ զորամիավորումներ կազմավորումը: ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է զբաղվի պաշտպանական ոլորտի քաղաքականությամբ, իսկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը՝ զինված ուժերի կառավարմամբ: Պաշտպանության նախարարությունը պետք է ստանձնի զինծառայողի իրավական և սոցիալական ապահովման խնդիրները՝ հանդերձավորումից մինչև կրթություն, իսկ գլխավոր շտաբը՝ զորքերի կառավարումը մարտական և ոչ մարտական իրավիճակներում: Զինվորական ծառայությունը պետք է լինի պայմանագրային (վճարովի) պարտադիր ժամկետային ծառայության և պայմանագրային կամավոր՝ անժամկետ ծառայության համար։

3. Ինչ կազմակերպաիրավական երաշխիքներ պետք է սահմանվեն Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար:

Զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր քաղաքացիներինը։ Նախ, բանակ զորակոչվելուց հետո զինվորը պետք է մնա քաղաքացի և իր մոտ պահի անձնագիրը։ Նրա իրավական պաշտպանությունը պետք է լինի այն քաղաքացիական-իրավական հարթության մեջ՝ ինչպես բոլորինը։ Բոլոր տեսակի զինվորական գերատեսչական քննչական, ոստիկանական ու դատախազական մարմինները պետք է լուծարվեն։ Զորակոչվածի բուժզննումը պետք է կատարվի քաղաքացիական բուժհաստատություններում: Զինծառայողները պետք է լիարժեք օգտվեն իրավունքների պաշտպանության այն բոլոր մեխանիզմներից, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների համար։

4. Ինչպիսին պետք է լինի Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համակարգը /սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ, լծակներ/:

Ընդհանուր առմամբ, զինված ուժերի նկատմամաբ իրավական վերահսկողությունը պետք է լինի ինչպես բոլոր քաղաքացիների համար։ Բանակը պետք է մոտեցնել ու նույնացնել քաղաքացիական ինստիտուտներին։ Պաշտպանության նախարարը պետք է հաշվետու լինի խորհրդարանի առաջ և հանդես գա պարբերական հաշվետվությամբ՝ զինված ուժերում առկա վիճակի մասին: Զինծառայողը պետք է մշտական կապ ունենա իր ընտանիքի հետ: Իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան մշտական դիտարկման ենթարկելու մարդու իրավունքների վիճակը զինված ուժերում:

5. Ինչպիսին պետք է լինի պաշտպանական բյուջեի ձևավորման, կատարման, հսկողության և վերահսկողության համակարգը, այդ թվում` թափանցիկության ապահովման տեսակետից /սկզբունքներ, ինստիտուտներ, գործառույթներ, մեխանիզմներ,
լծակներ/:

Բացարձակապես նույնը՝ ինչը մնացած բոլոր բյուջետային կառույցներինը։

6. Որոնք են Զինված ուժերի գործունեության գաղտնիության ապահովման պարամետրները: Գաղտնիության ենթակա են միայն ԶՈՒ տեղաբաշխումը, կառուցվածքը, տեղեկությունները զենքերի քանակի ու որակի մասին։

7. Ինչպե՞ս պետք է վերակազմակերպվեն զինված ուժերին առնչվող իրավապահ մարմինները՝ ՊՆ Ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական ծառայությունը, Զինվորական դատախազությունը:

Այս երեք մարմիններն էլ պիտի վերանան։

Հարգելի «Բանակն իրականում»,
վերևում շարադրված են իմ որպես ՀՀ Նախագահի թեկնածուի հիմնական մոտեցումները ձեր առաջադրած հարցերին: Իշխանական լծակներ ստանալով՝ ես պատրաստ եմ դիմել փորձագիտական աջակցության և հանրային շահագրգիռ քննարկման, և արդյունքում մշակել զինված ուժերի բարեփոխման առավել պրոֆեսիոնալ և արդյունավետ ծրագիր»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
Կուտակային կենսաթոշակների կառավարող Ֆոնդերի 1 տրլն դրամից մոտավորապես 250 մլրդ դրամը գեներացված են. Արմեն Նուրբեկյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}