Բակո Սահակյանն ասել է, որ Արցախի ոստիկանությունն անցած տարում արդյունավետ է աշխատել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին մասնակցել է ոստիկանության մարմինների և ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը և համակարգի պատասխանատու աշխատողներ: Երկրի ղեկավարի գնահատականով, հաշվետու ժամանակահատվածում հանրապետության ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր: Միևնույն ժամանակ, ըստ Նախագահի, ոստիկանության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար դեռևս կան շատ անելիքներ:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում առկա ներուժը և արձանագրված դրական արդյունքները հիմք են տալիս ակնկալել, որ ոստիկանությունը կարող է հաջողությամբ իրականացնել իր գործառույթները` հավելելով, որ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին