Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր շարունակվում է
Այս տարի ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը:
Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձևով. առկա՝ Հայաստանում, մեկամսյա ժամկետում և հեռավար (on-line): Հեռավար վերապատրաստումը կիրական ացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
2013թվականին վերապատրաստման շրջանակում իրականացվելու է վերապատրաստում վերապատրաստողների համար (Training of Trainers) «Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում» ծրագիրը, որին կարող են մասնակցել Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն անցած ուսուցիչներ, տեսուչներ, ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող և բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ:
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այ լ նյութեր: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական միջոցներով՝ սկսած 2000 թվականից: Մինչ օրս վերապատրաստվել է ավելի քան 640 սփյուռքահայ ուսուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա