Երվանդ Մանարյան. Այդ մահափորձի իմաստը չկարողացա հասկանալ
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ճիշտ կանի, եթե չդիմի Սահմանադրական դատարան ու չհետաձգի ընտրությունները, քանի որ դա կնշանակի, որ կրակողը հասել է իր նպատակին: Ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի հիմնադիր և ղեկավար Երվանդ Մանարյանը:
«Այդ մահափորձի իմաստը չկարողացա հասկանալ: Պարույր Հայրիկյանը 17 տարի ազատությունից զրկված է եղել, այդքանը գոնե հարգել է պետք: Չկա այդ հարգանքը: Պարզապես եղել է հիմար ցանկություն ու արել են, մարդավարի կրակել էլ չեն կարողացել», -ասաց դերասանը, ընդգծելով, որ այդ քայլն ապաշնորհությունների երկար շթղայից է:
Պատասխանելով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ եք, որ դա արված է դրսի պատվերով մեր երկրի հեղինակությունը գցելու համար, Ե. Մանարյանն ասաց. «Աշխարհն այնքան անհեղինակ պետություններով է լցվել, որ մեկով ավելացնել այդ շարքը, ոչինչ չի փոխի: Արաբական աշխարհն այնքան հիմարություն արեց մեկը մյուսից հետո, որ հիմա հայերի արած հիմարությունը պետք է այդտեղից ո՞ր երևա: Պարզապես անշնորքություն է, ուզել են մեջ ընկնեն, որ իբր իրենք էլ ինչ որ բան անում են»:
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ թեև սկզբում հավատացած էր, որ արտաքին ուժերի գործը կարող է եղած լինել, քանի որ չէր կարծում, որ Հայաստանի ներսում ներքաղաքական նպատակով այդպիսի քայլի կդիմեին: «Սակայն եթե արտաքին պատվեր լիներ, ավելի պրոֆեսիոնալ կանեին»,- կարծում է գրականագետը, շարունակելով, որ մահափորձի ձեռագիրը տարօրինակ է:
Այս դեպքը, ըստ նրա, ընտրությունների արդյունքների վրա չի ազդի, բայց ստվեր կգցի ընտրությունների ընթացքի վրա. «Եթե դա որևէ ուժ հատուկ ընտրությունների նպատակով է արել, անվրեպ իր նպատակին ծառայեց»,- ասաց Վ. Դևրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան