Արևելյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ Իրանը փոխել է տիեզերք ուղարկած կապիկին
Արևմտյան լրատվական գործակալությունները կասկած են հայտում, որ իրանական իշխանությունները փոխել են տիեզերք արձակված կապիկին: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, օրեր առաջ Իսլամական հեղափոխության տարելիցի օրը իրանական հրթիռը արբանյակով կապիկ էր տիեզերք արձակել, որն, իրանական կողմի հավաստմամբ, հաջողությամբ վերադարձել է երկիր մոլորակ:
Լրատվամիջոցներին կասկածների տեղիք են տվել կապիկի հրապարակված լուսանկարները՝ մինչ տիեզերք արձակումն ու դրանից հետո: Մասնավորապես հիմնվելով լուսանկարներին, նշվում է, թե մինչ տիեզերք արձակումը «Պիշգամ» անունով կապիկն ունեցել է բաց մոխրագույն մորթի և խալ աչքի վերևում, մինչդեռ արդեն տիեզերքից վերադարձած կապիկի լուսանկարում կենդանին ունի ավելի մուգ մորթի, իսկ խալը բացակայում է:
Այս համատեքստում գործակալությունները նշում են, թե 2011 թ-ին տիեզերք կապիկ ուղարկելու իրանական փորձերը ձախողվել էին:
Իրանական իշխանություններն ուղղակիորեն չեն անդրադարձել կապիկին փոխելու մասին մեղադրանքներին, սական որոշ կիսապաշտոնական կայքեր գրել են, թե թռիչքից առաջ տարածված կապիկի լուսանկարները արխիվային են: Թե ինչու է արխիվային լուսանկարներ տարածվել մինչ թռիչքը, չի նշվում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին