Տ. Սարգսյան. Արտահանման աճի տեմպերը երկու անգամ գերազանցում են ներկրման աճի տեմպերին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել «Մոսկովսկիե նովոստի» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին մի շարք խնդիրների:
Պատասխանելով հարցին, թե` ինչպիսի՞ն էր 2012 թվականը Հայաստանի համար, ինչպիսի՞ հաջողություններ, ինչպիսի՞ խնդիրներ են եղել, Տ. Սարգսյանն ասել է.
«Մեր քաղաքական համակարգն ապացուցեց իր կենսունակությունը. այն արտահայտվեց ԱԺ ընտրություններում, որոնք միջազգային հանրության կողմից Հայաստանի նորագույն պատմության մեջ ճանաչվեցին որպես ամենադեմոկրատականը: Տնտեսական ակտիվությունը շատ բարձր էր: 2012 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել էր 7 տոկոսից մի փոքր ավելի. հետխորհրդային տարածքներում դա լավագույն ցուցանիշներից մեկն է: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է բավական խոցելի աշխարհաքաղաքական իրավիճակում, ես նկատի ունեմ որոշ հարևանների հետ ունեցած մեր հարաբերությունները, չկարգավորված հակամարտությունները, ապա դա շատ լուրջ թիվ է»:
Անդրադառնալով հարցին, թե` «ինչի՞ հաշվին է այդպիսի ցուցանիշ գրանցվել», ՀՀ վարչապետը պատասխանել է. «Առաջին հերթին կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ցույց տվեց իր արդյունավետությունը: Ուղղությունները հետևյալն էին: Առաջինը` տնտեսության դիվերսիֆիկացիա: Երկրորդը` արտադրության իրական օժանդակություն. լգոտներ, վարկեր, բիզնես-միջավայրի բարելավում, այս կամ այն նախագծերում պետության ուղղակի միջամտություն, ինչպես նաև ներդրումներ գիտատար ճյուղերում: Այս ամենը միասին տվեցին իրենց արդյունքները: Մենք ներկրման ծավալների նվազեցման քաղականություն ենք ներդրել, պայմանավորվել ենք մեր հիմնական ներկրողների հետ` ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ: Առաջին հերթին դրանք ներդրումներ են սննդի արտադրության, վերամշակման ձեռնարկություններում: Արդյունքում վերջին մի քանի տարիներին արտահանման աճի տեմպերը երկու անգամ գերազանցում են ներկրման աճի տեմպերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները