Ամերիկացի լուսանկարչուհուն Թուրքիայում բռնաբարել և սպանել են
Թուրքիայում գտել են անհետ կորած ամերիկացի լուսանկարիչ Սառա Սիեռայի դին, տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» պարբերականը:
Հիեշեցնենք, որ հունվարի 8-ին Նյու-Յորքից Ստամբուլ մեկնած ԱՄՆ քաղաքացի Սառա Սիեռան պետք է Ամերիկա վերադառնար հունվարի 22-ին, սակայն Սառայի ամուսինը կնոջն ինքնաթիռում չգտնելով, նախ` տեղեկացնում է ԱՄՆ հյուպատոսությանը, ապա Թուրքիայի ոստիկանությանը:
Ոստիկանությունը, հունվարի 25-ին սկսելով ամերիկուհու որոնման աշխատանքները, առաջին հերթին խուզարկել էր Սառայի վարձակալած բնակարանը, պարզվել էր, որ նա անձնագիրը և երկու ճամպրուկները թողել է բնակարանում:
Հայտնի է դարձել, որ 33-ամյա լուսանկարիչ Սառա Սիեռայի անշնչացած մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում՝ Ֆաթիհ Սարայբուրունի պատմական պարիսպների մոտ: Դիազննությունից պարզվել է, որ նա ենթարկվել է սեռական ոտնձգության, ապա` սպանվել: Հիշյալ ամերիկուհին երկու երեխաների մայր էր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին