Փորձագետ. Արցախի իշխանությունները ցանկացած դեպքում օդանավակայանը շահագործելու են

 Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն այսօր հայտարարել է, թե 2010 թվականից հետո բանակցություններում ոչ մի զարգացումը չի նկատվել: Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի, ԼՂՀ օդանավակայանի շահագործման շուրջ վերջին սրացումների, ինչպես նաև՝ բանակցությունների վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների առնչությամբ Panorama.am-ը զրուցեց քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի հետ:

«Արցախի օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունի և՛ երկրի անվտանգության և՛ տնտեսական զարգացման տեսանկյունից: Նման ժամանակակից օդանավակայան կառուցելու համար բավականին մեծ ռեսուրսներ են ներդրվել, իսկ դա նշանակում է, որ Արցախի իշխանությունները ցանկացած դեպքում օդանավակայանը շահագործվելու նպատակ ունեն:

Այն, որ Արցախի անկախությունը միջազգայնորեն ճանաչված չէ, դա չի նշանակում, որ Արցախի ժողովուրդը իրավունք չունի օգտվելու միջազգայնորեն ամրագրված իրավունքներից, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու իրավունքից»,- նշեց Տ. Աբրահամյանը:

Հարցին, թե Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ 2010 թվականից հետո բանակցային գործընթացում ոչ մի կոնկրետ զարգացում չի եղել, փորձագետը նշեց. «Այն, որ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց չի գրանցվել, միանշանակ է, սակայն զարգացումների առումով, այնուամենայնիվ, կարևոր իրադարձություններ տեղի ունեցել են: Այդ ժամանակվա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ 2011 թվականին տեղի է ունեցել Սոչիի հանդիպում, որի ժամանակ կողմերը ըստ էության համաձայնության էին եկել շփման գծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննող մեխանիզմների ստեղծմանը, իսկ ավելի ուշ՝ հունիսին, Կազանում տեղի ունեցավ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որտեղ կողմերին ներկայացվել էր հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը (այն քննարկվել էր Սոչիում կայացած հանդիպման ժամանակ և դրա մասին նշվում էր նաև Կազանի հանդիպումից առաջ համանախագահ երկրների նախագահների Դովիլյան հայտարարությունում), սակայն Ադրբեջանը հանդես գալով լրացուցիչ 10 առաջարկներով, ըստ էության մերժեց բանակցությունների սեղանին առկա փաստաթուղթը: Այն, որ Ադրբեջանը 2010-ից հետո մերժել կամ հետ է կանգնել տարբեր հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից, դա դեռ չի նշանակում, որ 2010 թվականից հետո գործընթացում որևէ զարգացում կամ իրադարձություն տեղի չի ունեցել»:

Հարցին, թե պաշտոնական Բաքուն նշում է, որ Ղարաբաղի օդանավակայանի շահագործումը կվնասի բանակցային պրոցեսին, Տ. Աբրահամյանը նշեց.

«Չեմ կարծում, թե հայկական կողմը օդանավակայան կառուցելուց առաջ չի հաշվարկել դրա շահագործման հնարավորությունն ու հնարավոր հետևանքներ: Հենց այդպես այդքան գումարներ չէին ներդրվի նման օբյեկտի կառուցման համար, մանավանդ, որ պաշտոնական Երևանն ինքն ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ու խաղաղության հաստատման համար:

Երկրորդ, ինչ վերաբերում է օդանավակայանի շահագործմանն ու դրանով բանակցություններին վնասելուն՝ ընդգծեմ, որ եթե Ադրբեջանն իսկապես մտահոգ լիներ բանակցային գործընթացի վրա ազդող բացասական երևույթներով, ապա 2011 թվականին տեղի ունեցած Կազանյան հանդիպման ժամանակ հետ քայլ չէր կատարի, իր համաձայնությունը կտար դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելուն, շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության մեխանիզմներ ստեղծելուն, ինչպես նաև՝ զերծ կմնար սպառազինությունների մրցավազք հրահրելուց ու խաղաղ պայմաններում հայ սպա կացնահարած մարդուն հերոսացնելուց: Սրանք են այն հիմնական գործոնները, որոնք ոչ միայն բացասականորեն են անդրադառնում բանակցային պրոցեսի վրա, այլ լրջորեն սպառնում տարածաշրջանային անվտանգությանը:

Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը նման հայտարարություն է հնչեցնում, փորձագետը նշեց. «Այդ երկրում տարիներ ի վեր հայատյացության քարոզչության հետ մեկտեղ անընդհատ ժողովրդին խաբել են, թե իբր Ղարաբաղում գրեթե հայեր չկան, մարդիկ սոված են, շուտով Ղարաբաղն իրենցն է լինելու: Իսկ այսօր նրանք չեն կարողանում իրենց հասարակությանը բացատրել, թե ինչպես է «սոված հայերին» հաջողվել տնտեսություն զարգացնել, բանակ ստեղծել, միջազգային հանրության ուշադրությունում հայտնվել և վերջապես ժամանակակից լուծումներով օդանավակայան կառուցել: Արցախի զարգացումն այնքան ակնհայտ է դարձել, որ պաշտոնական Բաքուն ստիպված է դրա հետ հաշվի նստել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}