Նախընտրական շտաբի համակարգող. Անդրիաս Ղուկասյանի պայքարը հացադուլով չի ավարտվելու
Երեկ առաջին անգամ զանգել են առողջապահության նախարարությունից նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանին` թեկնածուի առողջության մասին տեղեկանալու համար: Այս մասին ասուլիսում ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ Ա. Ղուկասյանն անցել է բժշկական ստուգում ու այս երկու օրվա ընթացքում կլինեն արդյունքները:
Հիշեցնենք, որ արդեն 16-րդ օրն է, ինչ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել է հացադուլի` պահանջելով վերջ տալ շինծու ընտրություններին, մասնավորապես չեղյալ համարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը:
Թեկնածուի նախընտրական շտաբի համակարգողը ինքնանպատակ չի համարում Ա. Ղուկասյանի այդ քայլը. «Երկար քննարկումների արդյունքում է նման որոշում կայացրել»: Մենք չենք պայքարում քվեի համար: Անդրիասը չի պայքարում նախագահի պաշտոնի համար, այլ քաղաքական խնդիր է ցանկանում լուծել, իսկ ընտրական ինստիտուտները մենք տեսնում ենք միջոց այդ նպատակին հասնելու համար»,- թեկնածուի քայլի իմաստն այսպես ներկայացրեց բանախոսը:
Նա ընդգծեց, որ պայքարը հացադուլով չի ավարտվելու, այլ շարունակություն է ունենալու: «Հացադուլից հետո արդեն մարտավարոթյունը կորոշենք, թե ինչպես շարունակենք պայքարը: Մեր քաղաքական խնդիրը պահելու ենք օրակարգում»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան