Վերջին 34 տարվա ընթացքում Իրանի նախագահն այսօր առաջին անգամ մեկնել է Եգիպտոս
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր մեկնել է Եգիպտոս: Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսիի հրավերով մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկների ղեկավարների համաժողովին:
Իրանի նախագահին ուղեկցում են ԻԻՀ փոխնախագահ Համիդ Բաղային, տեղեկատվության նախարար Հեյդար Մոսլեհին, նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին և պաշտոնատար այլ անձինք:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը, հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ Իրանի նախագահի աշխատակազմը դիմել է Եգիպտոսի իշխանություններին՝ խնդրելով, որ Մահմուդ Ահմադինեժադի համար այցելություն կազմակերպեն Կահիրեի «Ալ-Թահրիր» հրապարակ:
Նշենք, որ Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ., երբ Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրվեց Քեմփ-Դևիդի խաղաղության համաձայնագիրը: Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Թեհրանի և Կահիրեի միջև հարաբարերությունների նոր էջ բացվեց. Կողմերը պատրաստակամություն հայտնեցին դեսպանություններ հիմնել, տեղի ունեցան պաշտոնական փոխայցելություններ: 2012թ. օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսին Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով այցելեց Իրան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում