«Չկա գիտնական, որը զբաղվի գիտությամբ, հետո ինչ-որ ժամանակ այդ գործունեությամբ չզբաղվի..» Թեկնածուն Աշոտյանի հետ համաձայն չի
Ազգային Ժողովի այսօրվա նիստում հերթական օրինագծի ներկայացման ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանի հարցին նշել է, թե ` «չկա գիտնական, որը զբաղվի գիտությամբ»: Այս կապակցությամբ լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Արման Գալոյանը Արմեն Աշոտյանի facebook-յան էջում գրառում է թողել, որը վերաբերում է այդ քննարկմանը: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.
«Այսօր ԱԺ-ում ԱԺ պատգամավորներից Մ.Շահգելդյանը Ձեզ հարց տվեց, որ եթե մեկը 3-5 տարի զբաղվել է գիտությամբ, հետո՝ ինչ-ինչ պատճառներով կարճ ժամանակով դադարեցրել է այդ գործունեությունը, հետո վերադարձել ու զբաղվել է գիտությամբ, ինչպես է լուծվելու նրան դոցենտի կամ պրոֆեսորի կոչում տալու հարցը:
Դուք պատասխանեցիք, որ չկա գիտնական, որը զբաղվի գիտությամբ, հետո ինչ-որ ժամանակ այդ գործունեությամբ չզբաղվի, հետո նորից վերադառնա գիտությանը, եւ որ գիտնականը պետք է միշտ զբաղվի գիտությամբ, համապատասխան հոդվածներ տպագրի գիտական պարբերականներում և այլն………:
Ձեր պատասխանը, ինձ, որպես ՀՀ քաղաքացու, ըստ էության չբավարարեց:
Ուզում եմ Ձեզ համար նշել իմ անձնական օրինակը՝ թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո 5 տարի շարունակ /2007-2012թթ./ աշխատել եմ Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, դասախոսելու ընթացքում մշտապես գիտական պարբերականներում տպագրել եմ գիտական հոդվածներ: Եվ աշխատանքային ստաժով, և գիտական հոդվածների քանակով համպատասխանել եմ կառավարության որոշմամբ դոցենտի կոչման համար սահմանված չափորոշիչներին: Նույնիսկ դիմել էի այդ կոչումը ստանալու համար: Սակայն այդ գործընթացը կիսատ մնաց.
2012թ. սեպտեմբերից Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Միջազգային լրագրության ԳՈՒ կենտրոնի ղեկավարը, խախտելով ԵՊԼՀ կանոնադրությունը, ինձ դասաժամեր չտրամադրեց, ասել է, թե ինքաբերաբար, ընդհատվեց իմ գիտամանկավարժական ստաժը պետական բուհում /ես դասավանդում եմ նաև մեկ մասնավոր բուհում՝ ՀՌԱ-ում/: Չնայած ԵՊԼՀ-ում գիտամանկարվարժական գործունեության ընդհատմանը, այս ընթացքում ես այնուամենայնիվ, շարունակել եմ գիտական հոդվածների տպագրությունը, ավելին՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ տպագրել եմ մենագրություն «Ինքնահրատը Հայաստանում» վերնագրով /այն ընդգրկված է հայ մամուլի պատմություն առարկայի լրացուցիչ գրականության ցանկում/:
Ինչևէ, հիմա ինձ ևս հետաքրքրում է՝ եթե 1 տարով /հուսով եմ՝ ոչ երկար/ ընդհատվել է իմ գիտամանկավարժական ստաժը պետական բուհում, արդյո՞ք կարող եմ դիմել դոցենտի կոչում ստանալու համար, և նախկին 5 տարվա մանկավարժական ստաժն արդյոք հետո հաշվի առնվելու է, թե՝ կրկին 3 տարվա մանկավարժական ստաժ եմ կուտակելու դոցենտի կոչում ստանալու նպատակով»,- հետաքրքրվել է Ա.Գալոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում