Դավիթ Հարությունյանն արձագանքում է Արման Մելիքյանի հայտարարությանը
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը` ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հայտարարության հետ կապված:
«ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հնչեցրած «թաղապետերը շենքերի լիազորների միջոցով ճնշում են գործադրում ընտրողների վրա և կաշառք առաջարկում»հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին հայտարարություն:
Եթե թեկնածուն իր տրամադրության տակ իսկապես ունի հստակ փաստեր, ապա իրավաչափ է, որ սահմանված կարգով դիմի իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար: Հակառակ պարագայում հայտարարությունը լոկ մերկապարանոց մեղադրանք է:
Նման երևույթների վերաբերյալ ՀՀ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է»,-ասված է մեկնաբանության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա