Հայրիկյանը լքել է հիվանդանոցն ու ներկայացել ասուլիսի
Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը, ով մինչ այսօր գտնվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, ներկայացավ ասուլիսի:
Դիմելով ասուլիսի բանախոս ընկերոջը` Կարո Եղնիկյանին, ԱԻՄ առաջնորդը հարցրեց. «Հո չխանգարեցի՞ ձեր ասուլիսը»:
Այնուհետև Հայրիկյանը հայտարարեց, որ առաջին անգամ չէ, որ փորձում են իրեն սպանել. «Բայց ես երբեք չեմ սպանվել»:
Նա աջակցության համար շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, ապա հույս հայտնեց, որ ահաբեկիչների դեմ ծավալած պայքարում կհասնեն արդյունքի:
Ավալի վաղ տեղեկացրել ենք, որ Հայրիկյանը չի պատրաստվում դիմել Սահմանդրական դատարան` ընտրությունները հետաձգելու համար: