Հենրիխ Մխիթարյանը` Վալանսում. Համլետ Մխիթարյանից 18 տարի անց (Տեսանյութ)
Այսօր Ֆրանսիայի Վալանս քաղաքում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին անգամ Վալանսում եղել է մեկ տարեկան հասակում, 24 տարի անց Հայաստանի ազգային հավաքականի կազմում կրկին վերադառնում է իր մանկության քաղաք՝ Վալանս: Այսօր Հենրիխ Մխիթարյանն իր հոր` տաղանդավոր ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի՝ Վալանսում խաղալուց 18 տարի անց խաղալու է նույն` «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Ի՞նչ է պատմում Հենրիխի մայրը` Մարինա Թաշչյանը, ՀՖՖ TV-ին տված բացառիկ հարցազրույցում...