Գործող օրենքները Հայրիկյանի դեպքին վերաբերող ոչ բոլոր հարցերին են պատասխաններ տալիս
«Հրապարակը» գրել է. «Ուրբաթ օրը Պարույր Հայրիկյանին այցելելուց հետո Սերժ Սարգսյանը եղել է ՀՀԿ շտաբում, որտեղ քննարկվել են նաև Հայրիկյանի դեպքին առնչվող, այդ թվում և օրենսդրական հարցեր: Բանն այն է, որ կատարվածը բացահայտել է, որ գործող օրենքները դեպքին վերաբերող ոչ բոլոր հարցերին են պատասխաններ տալիս, իսկ որոշ պատասխաններ էլ ուղղակի հասկանալի չեն: Ասենք` ինչո՞ւ պետք է թեկնածուն ՍԴ դիմի, երբ կամենա, և արդյո՞ք այդ ժամկետն առաձգական է մինչև ընտրությունների օրը, և կամ` ինչո՞ւ պետք է ՍԴ-ն հատկապես 4-օրյա ժամկետում քննարկի թեկնածուի հայցը, և այլն: Ընդ որում, չի բացառվում, որ ընտրություններից հետո «կյանքի թելադրանքով» վերանայվեն օրենքների այդ դրույթները: