Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Ստեփան Դեմիրճյանին
«Հայկական ժամանակը» գրում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելել է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի տուն: Հանդիպումը տևել է մոտ 45 րոպե: Մասնավոր այցը պայմանավորված է Ստ. Դեմիրճյանի` վերջերս ունեցած առողջական խնդիրներով: «Այս այցը կարևոր է նաև ՀԱԿ-ում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների համատեքստում: Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցությունները, թե ՀԺԿ-ն լքում է ՀԱԿ-ը»: Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ Ստեփան Դեմիրճյանը հերքել էր այդ լուրերը, և նշել, որ ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը: