Եվրանեսթի հայկական պատվիրակությունը չի մասնակցի Բաքվի նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Եվրանեսթի հայկական պատվիրակությունը չի մեկնի Բաքվում կայանալիք Եվրանեսթի էներգետիկայի հանձնաժողովի նիստին: Ինչպես տեղեկացնում են թերթի լավատեղյակ աղբյուրները` երեկ կայացել է Եվրանեսթի հայկական պատվիրակության խորհրդակցությունը, որի ժամանակ որոշվել է մասնակցել Բրյուսելում ու Թիֆլիսում կայանալիք նիստերին, քննարկվել է հայկական պատվիրակության մարտավարությունը: Թերթը հիշեցնում է, որ օրերս իրենց հետ զրույցում Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը չէր բացառել Բաքվում կայանալիք նիստին չմասնակցելը, քանի որ Հայաստանին հետաքրքրող հարց չի քննարկվելու, բացի այդ` նախընտրական շրջան է: