«Ես իրազեկում եմ, մնացածը` օրինականությունն իրականացնող մարմինների խնդիրն է»
«Ես նախապես հայտարարել եմ, որ իրավապահ մարմիններին, դատական համակարգին չեմ դիմելու, քանի որ չեմ համարում այսօրվա դատական համակարգն ունակ` արձագանքելու իրավախախտումներին», - արձագանքնելով ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի մեկնաբանությանը` panorama.am-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում հայտարարեց ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Նրա խոսքով` խնդիրը նախ պետք է իր լուծումը գտնի քաղաքական մակարդակում, որից հետո` «գուցե պետք է աշխատի նաև իրավական համակարգը և դատական մարմինները»:
«Այս պարագայում ես իրազեկում եմ հանրությանը, մնացածն արդեն ընտրությունների օրինականությունն իրականացնող մարմինների խնդիրն է, թե ինչպես կարձագանքեն, և երբ կարձագանքեն», - ասաց նա, նշելով, որ հատուկ գրությամբ փաստերի վերաբերյալ տեղեկատվությունը պատրաստվում է ուղղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և միջազգային դիտորդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա