Ա. Մելիքյան. Ինձ համար միևնույն է` կհետաձգվեն ընտրությունները, թե ոչ
«Ինձ համար տարօրինակ կլինի, որ ընտրությունները գոնե երկու շաբաթով հետաձգելու դիմումով Պարույր Հայրիկյանը չդիմի Սահմանադրական դատարան»,- ասուլիսում իր կարծիքը հայտնեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Նրա խոսքով, Պ. Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել, ու կազդուրվելու և լիարժեք քարոզարշավ անցկացնելու համար ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու նրա պահանջը բնական կլիներ: «Եթե չարվի, չի բացառվում, որ ճնշումներ են գործադրվել նրա վրա»,- ենթադրում է Ա. Մելիքյանը:
Միաժամանակ նա նշեց, որ իր համար միևնույն է` կհետաձգվեն ընտրությունները, թե ոչ, քանի որ ցանկացած պարագայում իր որգեդրած մարտավարությունը իր ուղին ունի: