Սերժ Սարգսյան. Ամեն ինչ հարթ չէր բուժհաստատություն-ապահովագրական ընկերություն հարաբերություններում
«Ի վերջո` պետք է գանք հասնենք պարտադիր բժշկական ապահովագրության, որովհետև ճիշտ ճանապարհը սա է: Բայց մինչ այդ փորձելու ենք բարելավել բժշկական հիմնարկները, քանի որ ամեն ինչ հարթ չէր բուժհաստատություն-ապահովագրական ընկերություն հարաբերություններում»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` պատասխանելով բնակչի հարցին, թե արդյո՞ք առաջիկա տարիներին առողջապահական ապահովագությունից օգտվողների ցանկն ընդլայնվելո՞ւ է, թե՞ ոչ և դրանում կներառվեն նաև բուժհաստատությունների աշխատողները:
Ապահովագրական թղթերը, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է լինեն իրոք թղթեր, որոնք անհրաժեշտության պահին օգնելու են մարդուն.
«Կարճ պատասխանը հետևյալն է. այո ընդլայնելու ենք, այո` նաև բուժաստատությունների աշխատողներն են մտնելու այդ ցանկի մեջ»,-ընդգծեց նա ու հավելեց, որ երևի չորս-հինգ ամսից սկսելու է գործել նաև սոցիալական փաթեթը դեղատներում, որի շնորհիվ վաճառքում գտնվող նույն որակի դեղերը տրամադրվելու են 30-35 տոկոս մատչելիությամբ:
Հաջորդ հարցը, որ հնչեց, վերաբերում էր երիտասարդների խնդիրներին, որոնց թվում ամենաակտուալը մատնանշվեց աշխատատեղերի պակասը երիտասադրների համար: Սակայն նախագահի թեկնածուն այնքան էլ չհամաձայնեց, թե աշխատատեղ չկա. վկայակոչելով դահլիճում ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ իրականում աշխատողի կարիք կա`մատնանշեց այդ ոլորտները.
«Տարոն, ասա»,- հորդորեց նա, քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ տեղեկացրեց, որ հենց այս պահին Երևանի քաղաքապետարանը 150 վարորդի տեղ ունի և 200 աշխատատեղ կա կոմունալ ծառայության ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին