Պետության, քաղաքականության ու շահերի մասին

Քաղաքականության մեջ չի լինում կամ գուցե՝ հազվադեպ է լինում իրավիճակ, երբ շահեր իրացնելու հնարավորություններ ունենում է գործընթացի մասնակից ուժերից միայն մեկը (խոսքը մրցակցային համակարգերի մասին է): Եվ ընդհակառակը՝ որպես կանոն, ցանկացած իրավիճակում քաղաքական յուրաքանչյուր ուժ կամ գործիչ ունի այդ հնարավորությունը: Ըստ այդմ` սխալ կլինի որևէ իրադարձության մասին դատողություններ անել` ելնելով այն պարզ հարցադրումից, թե ո՞վ օգուտներ քաղեց դրանից:

Դիցուք` Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը: Առանց որևէ սոցիոլոգիական հարցման էլ ակնհայտ է, որ միջադեպի հետևանքով Հայրիկյանի ժողովրդականությունն աճեց (չշփոթել էլեկտորատի հետ): Բայց կատարյալ հիմարություն կլինի ասելը, թե դա ձեռնտու էր Հայրիկյանին կամ ինքն էր նախաձեռնողը: Այնպես որ, հարցին այս տեսանկյունից մոտենալը ճիշտ չէ, կամ` միայն շահարկումներ անելու դրդապատճառներ ունի: Փոխարենը այս մոտեցումը հայտնի միջադեպը դարձնում է լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս, թե այսօրվա Հայաստանում քաղաքական գործընթացների մասնակիցներն ինչպես են դիրքավորվում, իրավիճակն ու ստեղծված հնարավորություններն ինչպես են կառավարում և օգտագործվում ի նպաստ իրենց շահերի:

Միջադեպից հետո, նաև` այս օրերին, քիչ չեն հայտարարությունները, որտեղ հանդես են գալիս պետությանը կամ պետական իշխանությանը մեղադրելու դիրքերից: Եթե շարքային քաղաքացիների կամ ֆեյսբուքյան ֆեյքերի կողմից նման գործելակերպն ինչ-որ տեղ հասկանալի է, ապա քաղաքական գործիչների պարագայում պետք է որոնել որևէ բնորոշ բառ` բնականաբար, բացասական բնույթի:

Ի՞նչ ենք լսում: Հրանտ Բագրատյանի, Լևոն Զուրաբյանի, Նիկոլ Փաշինյանի, Ստեփան Սաֆարյանի կարգի գործիչները խոսում են միջադեպի մասին, հիշատակում պետությանն ու իշխանություններին, և բազմիմաստ ակնարկներ անում պետության գործունակության, անվտանգության ապահովման կարողությունների, բացահայտել-չբացահայտելու կամքի և այլնի վերաբերյալ: Ըստ որում` այս բնույթի քննարկումները հասել են ծայրահեղ մի կետի. այսօր օդում կախված է փակուղային երկընտրանք` ոմանք մտածում են, որ եթե պետությունը անմիջապես չբացահայտի տեղի ունեցածը, ուրեմն` իր մատը խառն է, ոմանք էլ ընդհակառակը` եթե պետությունն այս երկու օրը բացահայտի, դրանով ցույց կտա, որ իր մատը խառն էր: Մի խոսքով` «ինչի՞ ես գլխարկ դրել, ինչի՞ գլխարկ չես դրել»:

Համաձայնեք, որ այս իրավիճակում քաղաքացիները, շարքային հայաստանցիները, որոնք պարտավոր չեն ամեն ինչի մասին սեփական կարծիքն ունենալ և երբեմն-երբեմն կոմնորոշվելու համար օգտվում են քաղաքական դասի «վելուծություններից», իսկապես անելանելի դրության մեջ են: Ուստի անհրաժեշտ է մի շարք դատողություններ, այնուամենայնիվ, անել:

Միանգամից նշեմ, որ այս տեքստում որևէ վարկած առաջ չեմ քաշելու: Ընդամենը վերլուծելու եմ այն հայտարարություններն ու գործողությունները, որ հետևեցին միջադեպին:

Սկսենք պետությունից: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի հետ, աննախադեպ մի բան չէ: Մահափորձերը, այն էլ թեկնածուների նկատմամբ և անգամ գործող բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ եղել են միշտ և ամենուր: Հայաստանը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը: Ըստ որում` որպես կանոն այս կարգի հանցագործությունները չեն էլ բացահայտվում, իսկ բացահայտումից կամ այդ մասին հայտարարություններից հետո, քննության ներկայացված արդյունքները հավատ չեն ներշնչում: Ասել կուզենք, որ պետության, նրա իրավապահ և մյուս մարմինների կայացվածությունը նման դեպքերը բացառելու երաշխիք չեն: Օրինակ, աշխարհի քիչ երկրներ կարող են համեմատվել ամերիկյան ուժային ու գաղտնի ծառայությունների կարողությունների հետ, բայց այնտեղ տեղի ունեցան Ջոն և Ռոբերտ Քենեդիների սպանությունները. մեկը` գործող նախագահ, մյուսը` նախագահի թեկնածու: Որքանո՞վ են բացահայտվել այս սպանությունները, թողնենք յուրաքանչյուրի մտքին ու դատողությանը: Իսկ որ այս միջադեպերը ակնհայտ վկայում են, որ ուժային մարմինների գոյությունը նման միջադեպերի բացառման երաշխիք չեն, փաստ է:

Հիմա հարց է ծագում: Ի՞նչ պետք է և կարող է անել նորմալ պետությունը նման իրավիճակներում: Կարծում եմ` պետությունը միջադեպից անմիջապես հետո պետք է հանդես գա համարժեք քայլերով, իսկ ապագայի համար դասեր քաղի:

Հայաստանի պետությանն ու իշխանություններին մեղադրել անհամարժեքության մեջ` կապված Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի հետ, կարծում եմ չարժե: Ձեռնարկված քայլերի համարժեքության ստուգման մեկ գործիք կա` որքանով են այդ քայլերը տեղավորվում Սահմանադրության և օրենքների մեջ և որքանով են բխում դրանց պահանջներից: Եթե, օրինակ, պետությունն աչքի ընկներ հիստերիկ մարմնաշարժությամբ` ամեն անկյունում իրավապահ կանգնեցներ, քաղաք մտնող ճանապարհներին բլոկպոստեր շարեր, հետաքննության անվան տակ մարդկանց ամեն քայլափոխի նեղություն պատճառեր (իսկ այդպիսի բան մեր հասարակությունը բազմիցս է տեսել), կարելի կլիներ խոսել պետության անհամարժեքության, ավելցուկային ակտիվության և այլնի մասին: Բայց նման բան չունենք: Ընդհակառակը, ունենք չնախատեսված մի իրավիճակ, որի լուծումն օրենսդրորեն տրված է, և պետական մարմինները, իշխանություններն ըստ այդմ իրենց գործառույթներն իրականացում են: Կարծես թե, որևէ մեկին կամ որևէ գերատեսչության պահանջ ներկայացնելու առիթ մինչ այժմ չի ծագել:

Ինչ վերաբերում է դասեր քաղելուն, ապա սա քննարկելու հարց է, և կասկած չունեմ, որ նախադեպը կդառնա քննարկման առարկա (գուցե օրենսգրքում փոփոխություն կատարվի և թեկնածուներին թիկնազորի տրամադրումը դառնա պարտադիր պայման):

Ստացվում է, որ մենք գործ ունենք ոչ թե պետության անհամարժեքության, այլ միանգամայն համարժեք քայլերի հետ: Ուստի, բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հակառակ դիրքերից, պարզապես իրենց դուրս են դնում այդ նույն պետությունից: Եվ երկրորդ` ստեղծված իրավիճակում փորձում են իրացնել իրենց քաղաքական շահերը: Թե որքանով է էթիկայի մեջ դա տեղավորվում, թողնենք այդ մարդկանց ու նրանց հետևորդների խղճին: Ի վերջո անկախ ամեն ինչից Պարույր Հայրիկյանն ու նրա հարազատները հայտնվել են մի դրամայի մեջ, որը ոմանք փորձում են օգտագործել:

Ամփոփելով, անհրաժեշտ եմ համարում ընդամենը ֆիքսել, որ յուրաքանչյուր ճգնաժամային կամ սուր իրավիճակում պետության գործունակությունը չափվում է իրավիճակի կառավարման համար իրավական կանոնակարգումների առկայության կամ բացակայության և այդ կանոնակարգումների համաձայն գործելու, հաջորդական քայլեր իրականացնելու պատրաստակամությամբ: Փաստ է, որ թե մեկով, թե մյուսով Հայաստանն ապացուցեց գործունակությունը. Օրենսդրությունն ունի նախատեսված մեխանիզմները (ըստ անհրաժեշտության ընդհուպ մինչև նոր ընտրությունների նշանակումը), իսկ պետական մարմինները պատրաստակամ և հետևողական իրականացրել են նույն այդ օրենսդրությամբ իրենց առջև դրված խնդիրները: Մնացածը պարզ շահարկում է:

Իսկ թե գործընթացի մասնակիցներից ով ինչ դիվիդենտներ կքաղի ստեղծված իրավիճակում, դա նրանց ու ժամանակի խնդիրն է: Կարևորը, որ դրանք տեղավորվեն ոչ միայն իրավական, քաղաքական, այլև` բարոյական նորմերի շրջանակներում:

Հ.Գ. Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր փորձում են տեղի ունեցածը կապել նախկին նմանատիպ կամ այլ դեպքերի հետ: Ես մի հարց ունեմ` դուք որևէ տեղեկատվության եք տիրապետում, որոնց մասին ուրիշները չգիտե՞ն: Եթե այո, ապա բարի եղեք այդ մասին հայտնել պատկան մարմիններին: Հակառակ դեպքում դա շահարկում էլ չէ, այլ պարզունակ դատարկախոսություն:

Արմեն Մինասյան
Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}