2012 թ-ին Հայաստան է այցելել շուրջ 843.3 հազար զբոսաշրջիկ
2012 թվականին Հայաստան է այցելել շուրջ 843.3 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 11.3%-ի աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ համաշխարհային տուրիզմը նախորդ տարի աճել է ընդամենը 4%-ով, մինչդեռ հատել է 1 մլրդ զբոսաշրջիկի սահմանը:
Ա.Պետրոսյանը նշեց, որ իրենց կանխատեսումներով իրատեսական է, որ 2013թ-ի տարեվերջին նույնպես կարձանագրեն 800 հազարից ավելի տուրիստական այցելություն՝ ապահովելով 10-12%-ի աճ: «Աճի նման տեմպեր ապահովելու դեպքում նվազագույնը 1 տարում, առավելագույնը 2 տարում կհատենք 1 մլն-ի սահմանագիծը»,- ասաց նա:
Նա նշեց նաև, որ Հայաստան հիմնականում այցելում են ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Իրանից: Վերջին տարիներին մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Գերմանիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում