Աշոտյանը Արարատի մարզպետին առաջարկում է կարգապահական տույժեր կիրառել որոշ ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյբուքյան էջում գրել է, որ այսօր գրություն է ուղարկել ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին՝ առաջարկելով ուսումնասիրել և կարգապահական տույժեր կիրառել մարզպետարանի ենթակայության համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ, որոնք, ըստ azatutyun.am կայքի, պատասխանատու են փետրվարի 4-ին Արարատի մարզի որոշ դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարման համար:
«Տեղեկացնեմ նաև, որ իմ կողմից նույն հիմքով այսօր կիրառվել է կարգապահական տույժ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի նկատմամբ»,- գրել է Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա