Քաղաքական 13:27 06/02/2013

«Դեմկուսի հիմնարար գաղափարներին որոշակիորեն համապատասխանում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը»

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհրդի ընդլայնված նիստն ընդունել է հայտարարություն, ըստ որի կուսակցությունը կաջակցի ՀՀ Նախագահին այնքան ժամանակ, որքան որ նա, հաշվի կառնի հասարակության, հատկապես ընդդիմադիր հատվածի, պետականամետ առաջարկները, կշարունակի հետևողականորեն իրականացնել օրհասական բնույթի գործողություններ, երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու, արտաքին մարտահրավերներին համարժեք դիմակայելու համար:

Կուսակցությունը հայտարարության մեջ նշում է նաև այն գործողությունները, որոնք պետք է անհետաձգելի կերպով իրականացվեն:

«Գնահատելով նախընտրական ժամանակահատվածում երկրում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյա-հոգեբանական իրավիճակը, փաստելով, որ վերջին հինգ տարում հանրապետությունում իրականացվող բարեփոխումները վճռական ազդեցություն չեն ունեցել բնակչության կենսամակարդակը բարելավելու, ներհասարակական արդար հարաբերություններ հաստատելու, սոցիալական բևեռացումը կանխելու գործում, որի հետևանքով նաև, համաձայն վիճակագրության, երկրից առ այսօր անվերադարձ հեռացել է ևս ավելի քան 160 հազ. քաղաքացի, ՀԴԿ-ն վերահաստատում է, որ գործող համակարգի և նրա օրգանական մասը կազմող ստվերային, մենաշնորհային տնտեսական կացութաձևի պայմաններում անհնար է երկրում արմատական փոփոխությունների իրականացումը:

Ներքին խնդիրների օր առաջ կարգավորումը, ոչ միայն ժողովրդի պահանջատիրության արտահայտումն է, այլ նաև որոշիչ ազդեցություն ունի ԼՂՀ հիմնահարցի բանակցային գործընթացի վրա: Գաղտնիք չէ, որ օր օրի լկտիացող ադրբեջանական ագրեսիվ, հայատյաց քաղաքականության ոգևորող հույսը նաև մեր հնարավոր տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական տկարությունն է:

Մեր մտահոգության կենտրոնում միայն ու միայն Հայաստանի ապագան է:

Ուստի, հաստատելով ՀԴԿ երկարամյա ակտիվ դիրքորոշումը` բոլոր հնարավոր միջոցներով պահանջատեր լինել իշխանություններից երկրում կուտակված հիմնահարցերն ամբողջական կարգավորելու առումով, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների ծրագրերում ներկայացված ազգային գաղափարախոսության դրույթներից, ազգային-պետական անվտանգության համակարգի, նրա խարիսխը հանդիսացող, արտաքին վեկտորի ընտրության տեսանկյունից մեր կուսակցության հիմնարար գաղափարներին որոշակիորեն համապատասխանում է ՀՀ Նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վարվող քաղաքականությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ անհապաղ են նաև հետևյալ գործողությունները:

Այն է`
— կազմաքանդել ստվերային, օլիգարխիկ, մենաշնորհային, կոռումպացված համակարգը, նպաստելով հասարակական արդար հարաբերությունների ձևավորմանը, պետական, հասարակական պաշտպանության տակ վերցնելով աշխատավոր մարդու իրավունքներն ու շահերը, նրան արժանավայել վարձատրություն երաշխավորելու հարցում.
— հաշվետու լինել հասարակության առջև պետական պարտքի բովանդակային մասի վերաբերյալ, ներկայացնելով վարկերի ծախսման տնտեսական արդյունավետությունը.
— նոր վարկեր ստանալու դեպքում, դրանք ուղղել բացառապես տնտեսության ռեալ սեկտորը զարգացնելուն.
— բյուջե վերադարձնելով «գողոնը», կենտրոնացնելով ստվերից դուրս բերված ֆինանսական ներքին ռեսուրսները, վերափոխելով Համահայկական բանկի գործառույթները, ներգրավելով համահայկական կապիտալի միջոցները, պետական հատուկ ծրագրեր մշակել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, աշխատատար արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ.
— գյուղատնտեսության ոլորտում, հակառակ հատվածական ձեռնարկումների, ամբողջական ագրոարդյունաբերական համալիր ձևավորել, դրանով իսկ պետական հովանավորության տակ վերցնել գյուղի արտադրողի հոգսերը.
— հատուկ համալիր պետական ծրագրով, ներառելով սոցիալական արդարության սկզբունքի հաստատման պահանջը, շուկայական հարաբերությունների պետական կարգավորման անհրաժեշտությունը, քաղաքացու անվտանգ ապրելու, կենսաապահովման զամբյուղի պարունակությանը համապատասխան նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի ապահովումը, նախատեսել անհապաղ գործողություններ, որոնց իրականացման արդյունքում հնարավոր կլինի կանխել երկրի պետական անվտանգությունը խարխլող աղետալի չափերի հասնող արտագաղթը:

Մենք կողմ ենք հանդուրժողականությանը քաղաքական այլակարծության ասպարեզում, սակայն պահանջատեր ենք և մերժում ենք հանդուրժողականությունը բյուջետային միջոցները գողացողի, մսխողի, անարդյունավետ օգտագործողի նկատմամբ, բարեգործության քողի տակ ստվերային, մենաշնորհային տնտեսությունը զարգացնողի, հանցավոր ճանապարհով ստացված կապիտալը երկրից արտահանողի, սովորական քաղաքացու շահերը ոտնահարող կոռումպացված չինովնիկի, իրավապահի նկատմամբ: Գտնում ենք, որ վաղուց ժամանակն է խոսքից գործի անցնել, համալիր քայլերով մաքրել հասարակական աղտոտված մթնոլորտը:

Ելնելով վերոբերյալից, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը հայտարարում է, որ կաջակցի ՀՀ Նախագահին այնքան ժամանակ, որքան որ նա, հաշվի կառնի հասարակության, հատկապես ընդդիմադիր հատվածի, պետականամետ առաջարկները, կշարունակի հետևողականորեն իրականացնել օրհասական բնույթի գործողություններ, երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու, արտաքին մարտահրավերներին համարժեք դիմակայելու համար»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}