Ադրբեջանցիների դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է. ադրբեջանական կողմից զոհեր կան
Ադրբեջանական դիվերսիոն խմբերը վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ակտիվություն են դրսևորում: Այս մասին հայտնում են մեր աղբյուրները: Ավելին՝ ադրբեջանցիները փորձել են շփման գծի տարբեր հատվածներից մուտք գործել հայկական ստորաբաժանումների թիկունք: Առաջնագծի տարբեր հատվածներում ադրբեջանական դիվերսիոն ստորաբաժանումների և ԼՂՀ ՊԲառաջապահ ստորաբաժանումների միջև մարտեր են ընթացել. հակառակորդը նահանջել է:
Առկա տեղեկության համաձայն, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան, իսկ ինչ վերաբերվում է հակառակորդի դիվերսիոն խմբերին, ապա նրանք նախնական տեղեկություններով, 3-4 զոհ են ունեցել, մի քանիսն էլ վիրավորվել են:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տեղեկացրել էին, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի կանոնների խախտման հետևանքով մեկ զինծառայող վիրավորվել է, ևս երկուսը մահացել են: Ընդ որում՝ մահացածներից մեկը սպա է: