Ղուկասյանին չեն կարող տեղափոխել հիվանդանոց
Չնայած Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատ է, սակայն նրան հիվանդանոց տեղափոխել առանց թեկնածուի համաձայնության չեն կարող:
Երևանի «Շտապօգնության» հիվանդանոցի բժիշկ, սրտաբան Շմավոն Վեզիրյանը նշեց, որ առանց թեկնածուի ցանկության չի կարելի նրան հիվանդանոց տեղափոխել, կարելի է միայն այն դեպքում, երբ Ղուկասյանը լինի անգիտակից վիճակում:
«Մինչև նա չհամաձայնվի, մենք որևէ բան անել չենք կարող»,-ասաց Շմավոն Վեզիրյանը:
Անդրիաս Ղուկասյանին քիչ առաջ տեսակցելու է եկել թեկնածուի կինը` Անահիտ Թարխանյանը: Նա այս պահին օգնում է պառկած վիճակում գտնվող Ղուկասյանին ջուր խմել: Բժիշկներն արձանագրում են, որ արյան ճնշումն է ընկել:
«Վիճակը ռեալ համապատասխանում է 16 օր սնունդ չընդունած մարդու վիճակին: Որևէ ներարկում, միջամտություն չի եղել: Կարիքն էլ չունի: Միայն խորհուրդներ ենք տվել»,-ասաց Երևանի շտապօգնության բժիշկ, սրտաբան Շմավոն Վեզիրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին