Հայրիկյանի կարծիքով, ինքը կարող է լինել միասնական թեկնածու
«Ժամանակ»-ի տեղեկություններով` ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վարկաբեկիչ չի համարում, որ ինքը որպես նախագահի թեկնածու հանդիպում է բոլոր թեկնածուների, այդ թվում` Սերժ Սարգսյանի հետ, և քննարկումներ անցկացնում: «Դա բնական է: Ես պատրաստվում եմ բոլորի նախագահը դառնալ»,- թերթի աղբյուրի փոխանցմամբ` ասել է Հայրիկյանը: Նա նաև հետազոտություն է անցկացրել և ֆանտաստիկ արդյունք արձանագրել, պարզվում է` եթե միավորվեն ինքը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, այդ դեպքում կհավաքեն 70 տոկոս ձայն: Ըստ այդմ` պարզվել է նաև, թե ով է ավելի նախընտրելի որպես միասնական թեկնածու: Թեև Պարույր Հայրիկյանը չի նշել միասնական թեկնածուի անունը, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նա արդեն մոտ շրջապատում մի քանի անգամ հայտարարել է, որ հարցվածների 75 տոկոսը որպես միասնական թեկնածու իրեն է ընդունում: