Սամվել Ալեքսանյանը խույս է տվել «Կարֆուր»-ի մասին հարցերից
«Ես բիզնեսով չեմ զբաղվում, այ ցավդ տանեմ»,-երեկ Մալաթիայի հայորդաց տան մոտ «Ժամանակ»-ին հայտարարել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` պատասխանելով թերթի այն հարցին, թե ճի՞շտ է, որ իր ջանքերով է կասեցվել ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը: Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող ՀՀԿ խմբակցության պատգամավորը խույս է տվել նաև թերթի մյուս հարցերից: «Ժամանակ»-ը հիշեցնում է, որ իշխանական որոշ աղբյուրների փոխանցմամբ` «Դալմա-մոլի» սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ի վերջո, կասեցրել է ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի հետ պայմանագիրը և դա հիմնականում արել է Սամվել Ալեքսանյանի գործուն ջանքերի արդյունքում: